18:58 05.12.2018
Այսօր Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերում է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ Ազգային կինոկենտրոնի հետ ունեցած համագործակցությանը՝ սկսած 2010 թվականից մինչ օրս:
Նշենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել և պահանջում է, որ իր ֆիլմի նկարահանման համար կինոկենտրոնը գումար հատկացնի, մինչդեռ Շուշանիկ Միրզախանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ խնդիրը շատ գլոբալ է և ինքը 2017 թվականից ի վեր ստանձնելով Ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնը՝ ստուգումներ է սկսել ու փորձել հասկանալ կառույցի ֆինանսական հոսքերն ու «հուլունքի» պես հավաքել է բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են ֆիլմերի ֆինանսավորմանը:
«Ստացել եմ ահավոր վատ վիճակով ֆինանսական կառույց, որտեղ չի արվել ոչ մի հանձնում-ընդունում: Այդ գործընթացի ընթացքում բավական խախտումներ եմ հայտնաբերել, որը մասնավորապես ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ է կապված»,- ասել է Շուշանիկ Միրզախանյանը:
Ըստ նրա մոտ առկա փաստաթղթերի՝ կա 2010-2014 թվականների մի պայմանագիր, որում նշված է, որ Հովհաննես Գալստյանի «Պարալեզ փրոդաքշնը» պետք է ֆիլմ նկարահաներ, և 93 միլիոն դրամի պարտավորություն է ունեցել Ազգային կինոկենտրոնը: Ընդհանուր բյուջեն կազմել է 700 մլն դրամ, և Ազգային կինոկենտրոնից բացի՝ ֆիլմի մնացած 600 և մի փոքր ավելի դրամը պարտավորվել է տրամադրել «Պարալեզ փրոդաքշնը»:
«Այդ ֆիլմը 5 անվանում ունի՝ «Գաբրիել Մարի», «Սողանք», «Լուսավոր շրջան»,«Թողություն»: Սրանք մի ֆիլմի վերնագրեր են, և սրան էլ պետք է բացատրություն տրվի: Ամեն տարի նոր անվանումով ինչ-որ սցենար է ներկայացվել Մշակույթի նախարարություն ու անընդհատ երկարաձգվել է պայմանագիրը: Հովհաննես Գալստյանը չի ավարտել ֆիլմը և փաստաթղթերը փակվել ու դրվել են մի կողմ»,- բացատրել է կինոկենտրոնի տնօրենը և հավելել է, որ իր ցանկությունն է ուղղակի պարզել ու հասկանալ, թե ինչ գործընթացներ են եղել Կինոկենտրոնում ու ճշմարտությունը ջրի երես հանել:
Միրզախանյանը նշել է, որ ըստ Հովհաննես Գալստյանի՝ կինոկենտրոնը տարիներ շարունակ կոռումպացված է եղել, բայց Գալստյանը մոռանում է, թե ում հետ է երկար տարիներ աշխատել:
Կինոկենտրոնի տնօրենը շեշտել է, որ ինքն այս հարցերի շուրջ պարբերաբար հանձնաժողովներ է հրավիրել և այդ ստուգումների ու հանձնաժողովների նիստերի ընթացքում հրավիրել է նաև Հովհաննես Գալստյանին:
«Ես չպետք է պատասխան տամ այն կեղտոտ քայլերի համար, որոնք ինձ հետ բացարձակ կապ չունեն, բայց ես պարտավոր եմ այս ամենին վերջ տալ»,- ասել է Միրզախանյանը:
Կինոկենտրոնի տնօրենը նաև պատմել է, որ Հովհաննես Գալստյանին բազմիցս նամակներ է ուղղել և հորդորել պարզաբանել, թե ինչու մինչև հիմա ֆիլմը ավարտված չէ ու ինչու աշխատանքներ չեն ընթանում:
«Հովհաննես Գալստյանի պատասխանի ամբողջ մեխը այն է, որ այդ 93 մլն դրամի 40 մլն դրամը նա Կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանին ներկայացրել է իրավիճակը, նրանք համաձայնության են եկել: Գևորգ Գևորգյանը համաձայնել է, որ այդ նույն գումարներն ուղղվեն «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի վրա և այդ նույն տարվա մեջ արտադրության մեջ է եղել կինոկենտրոնում և էլի «Պարալեզ փրոդաքշնն» է նկարահանել: Բայց հարց է բարձրացվում, թե ո՞ւր են այն գրավոր հիմքերը, որ իրավունք ունեին գումար հատկացնել մեկ ֆիլմի համար, բայց փոխարենը նկարահանում են լրիվ այլ ֆիլմ»,- պատմել է Շուշանիկ Միրզախանյանը:
Կինոկենտրոնի տնօրենն իրականացված ստուգումների արդյունքում հավաքված բոլոր փաստաթղթերն ու ապացույցներն ուղարկել է դատախազություն:
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...