11:05 06.12.2018
Տավուշի համար առանձնահատկությունը դա սահմանամերձ, և այլ լեզվով էլ ենք մենք ասում՝ սահմանապահ լինելն է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքոմ այս մասին խոսել է ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Չոբանյանը:
«Տավուշի մարզն ունի 400 կմ-ից ավելի սահման, իսկ Բերդի միայն մեկ տարածաշրջանն իր 17 բնակավայրերով ունի 185 կմ սահման թշնամու հետ: Սա համար 1 խնդիրն է, որն անդրադառնում է այն ծրագրերին, խնդիրներին ու լուծումներին, որոնք առկա են, ինչը, ըստ էության, նշանակում է, որ ցանկացած վատ երևույթ բազմապատկվում է՝ ելնելով այն վտանգից, որն առկա է սահմանամերձ կամ սահմանապահ գոտու տեսանկյունից: Պատկերացնո՞ւմ եք, մենք ունենք մի շարք գյուղեր, որտեղ մարդիկ ապրում են ամենօրյա վտանգի տակ, և այդ վտանգը ոչ միայն թշնամու հարձակման վտանգն է, այլև այն, որ այդ գյուղերը գտնվում են թշնամու անմիջական, ուղիղ, անընդհատ նշանառության տակ: Եվ այն երեխաները, որոնք գնում են մանկապարտեզ, այն երեխաները, որոնք գնում են դպրոց, այն հողագործները, որոնք մշակում են իրենց այգիները, իրենք, ըստ էության, դրանով զբաղվում են անընդհատ՝ թշնամու նշանառության տակ, և ամեն պահի թշնամին կարող է կրակել: Այս երևույթը կարելի է բնութագրել ո՛չ այլ կերպ, քան հերոսություն»,- ասել է նա:
Նա հայտարարել է, որ նման, հատկապես սահմանապահ գյուղերի բնակիչներին հերոս բառով բնութագրելը կարևոր ու ճիշտ է:
«Մարդու մասին, ով ապրում է այդտեղ, և աշխատավորի մասին, ով արարում է այնտեղ, և ընդհանրապես, նույնիսկ այն երեխայի մասին, որը ծնվել է ու դեռ բարուրի մեջ է, ինքն էլ է հերոս, որովհետև ինքն էլ է գտնվում այդ ամենօրյա նշանառության տակ, և ինքն է այդ բնակավայրի հետագա զարգացման գրավականը նաև», – հայտարարել է պատգամավորի թեկնածուն:
20:53 08.06.2025
Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունըԿառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում: Այս մասի ն հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար: Մանրամասները՝ […] ...
20:34 08.06.2025
ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող էՀունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...