Գնելու «միտք էլ չեն ունեցել»․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ Ռուսաստանից հրթիռային զինատեսակի գնման մերժում ստանալուց հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC

Գնելու «միտք էլ չեն ունեցել»․ Ադրբեջանի ՊՆ-ն՝ Ռուսաստանից հրթիռային զինատեսակի գնման մերժում ստանալուց հետո

14:08 06.12.2018

«Մենք բանակցություններ չենք վարել «Բալ-Է» («Бал-Э») ծովափնյա հրթիռային համալիրի գնման շուրջ, մեզ մոտ նույնիսկ գնելու մտադրություն չի եղել»,- այս բառերով Ադրբեջանի պաշտպանությունը հերքել է այն լուրերը, ըստ որոնց՝ ադրբեջանցիները ցանկացել են հրթիռային զինատեսակ գնել Ռուսաստանից, սակայն մերժում են ստացել։

Բանակցությունների մասին երեկ հայտնել էր ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին: Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խախտել է Ադրբեջանի գործընկերների հետ նախնական պայմանավորվածությունն ու հրաժարվել ադրբեջանական կողմին վաճառել «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրներ։

Այդ աղբյուրները տարբեր պատճառներ են նշել գործարքի չեղարկման մասին։ Վարկածներից մեկի համաձայն՝ այդ համալիրները պետք է դրվեին Կասպից ծովի ափին՝ հնարավոր հակառակորդի նավերի խոցման համար, և այդ թիրախի դերում տեսականորեն կարող էր հայտնվել նաև Ռուսաստանը։

Մյուս վարկածի համաձայն՝ Ռուսաստանը հրաժարվել է վերջնական պայմանագիր կնքել, քանի որ համալիրի հրթիռները կարող էին օգտագործվել նաև ցամաքային թիրախների խոցման համար ու կիրառվել Արցախյան հակամարտության թատերաբեմում։

Այս տեղեկությանը արձագանքելիս ադրբեջանական կողմը «նեղացած» տոնով հայտարարել է, որ Կասպյան ծովափը պաշտպանելու համար իրենք ունեն «այլ երկրների» արտադրության հրթիռային համալիրներ՝ ակնարկելով իսրայելական զինտեխնիկան, որի առկայության մասին կան որոշ տվյալներ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP