20:09 06.12.2018
Երևանի Կրկեսի շենքի շինարարությունը դրսի կողմից գրեթե ավարտված է, սակայն շինության ներսում շարունակվում են շինարարական աշխատանքները: Ի վերջո, ե՞րբ կգործարկվի կրկեսի նոր շենքը և ինչպե՞ս է իրականացվելու կրկեսի աշխատանքը գործարկումից հետո: Այս թեմաների շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի հետ:
Սոս Պետրոսյանը մեզ հետ ցրույցում նշեց, որ շինարարական ժամկետների ավարտի հետ կապված հստակ պատասխան տալ չի կարող, սակայն իր տեղեկություններով` շինարարությունը կտևի 1 կամ 1,5 տարի:
Մեր այն հարցին, թե Երևանի կրկեսին կից գործող ստուդիան ամանորյա ի՞նչ ներկայացում է պատրաստելու փոքրիկների համար, նա պատասխանեց.
«Երևանի կրկեսին կից գործող Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի ստեղծագործական խումբը հիմա գտնվում է հյուրախաղերի մեջ, մերը հո՞մ թատրոն չէ, որ մնա մի տեղում, մենք պարապ դերասան չունենք: Մեր դերասանները այս պահին գտնվում են Եվրոպայում, ԱՄՆ-ում, մենք 3000-ից ավեի հայ դերասան ունենք»,- նշեց նա:
Սոս Պետրոսյանի խոսքով՝ կրկեսի նոր շենքը գործարկվելուն պես այդ դերասանները պարբերաբար կհրավիրվեն.
«Երբ կրկեսը գործարկվի, մենք պարբերաբար պայմանագրային սիստեմով կհրավիրենք այն դերասանին, որը կհամապատասխանի տվյալ ծրագրին, քանի որ տարվա ընթացքում ծրագրերը միշտ փոխվելու են: Ունենք հայկական ավանդույթները պահպանող 2-3 կոլեկտիվներ, դրանք բոլորը կհրավիրվեն»:
Սոս Պետրոսյանը, եզրափակելով խոսքը, նշեց, որ նոր կառուցվող շենքի պայմանները լինելու են շատ լավը.
«Կունենանք բոլոր չափանիշներին համապատասխան պայմաններ, առաջ կրկեսը ի՞նչ էր, նույնիսկ կաթում էր վերևից: Ձմեռը ավելի ցուրտ էր դրսում, քան ներսում, ամառն էլ ավելի շոգ էր, չկար սանհանգույց, չկար մոդեռնիզաված կրկեսային մաշիներիա, չէինք կարողանում համապատասխան օդային համարներ կատարել կամ սառույցի վրա կրկես անել»:
14:55 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող14:55 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթողՖուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:17 08.06.2025
Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:01 08.06.2025
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկանՀունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...
13:43 08.06.2025
Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...
13:17 08.06.2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալովՀայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...