16:39 06.12.2018
Այսօր, երբ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը խոսել է երիտասարդ, թարմ ուժերով խորհրդարան ունենալու անհրաժեշտության մասին, լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք երիտասարդ ուժերն իսկապես, հակակշիռ են, թե՞ իշխանությանը սերտաճած ուժեր են, որոնք իրենց հայացքներով հարում են իշխանություններին:
«Եթե մենք խոսում ենք Հայաստանի նոր ընդդիմության մասին, պետք է հստակ հասկանալ, որ հին ռեժիմը ներկայացնող ուժերն ընդամենը դիմակ են հագնում ընդդիմության, որովհետև ակնհայտ է, որ էս տարիների էն պատասխանատվությունը, որ իրենք կրել են ներկա առաջացած իրավիճակի համար, իսկ ներկա իրավիճակը, իսկապես ծանր է, մենք ծանրագույն ժառանգություն ենք ստացել, իսկ Մարտի 1-ից հետո հստակ կարող ենք ասել, որ բռնակալական ռեժիմ, իշխանությունը զավթած ռեժիմ է եղել, և էն ուժերը, որոնք կոալիցիայի մեջ են եղել, իրենք նույնպես կիսում են էդ պատասխանատվությունը: Հարյուր հազարավոր ճակատագրեր են խեղվել, ընտանիքներ են կոտրվել, արտագաղթ է եղել»,- ասել է Չուգասզյանը՝ հավելելով, որ այդքանից հետո ինքը ոչ միայն ավելորդ է համարում խոսել այդ կուսակցությունների մասին, այլ կուսակցություն բառն է նրանց դեպքում չակերտների մեջ վերցնում:
Ըստ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցչի՝ փաստ է, որ քաղաքական դաշտն անցած տարիների ընթացքում անապատացել է, և հիմա կա ծանրագույն խնդիր՝ Հայաստանում ստեղծել հանրային, քաղաքական դաշտ, որտեղ մարդիկ, առանց թղթերի, իրենց ուղղակի ասելիքն ունեն, կարող են բանավիճել և գալ ճշմարտության։
«Մի օրում չի ստեղծվում էդ դաշտը: Օլիգարխիային և 5-րդ շարասյանը, որն օտարի շահն է ներկայացնում Հայաստանում, քաղաքական լծակներից հեռու պահելով, մենք լուծում ենք առաջին խնդիրը: Էստեղ համընկնում են թե՛ Նիկոլ Փաշինյանի ուժի, թե՛ «Սասնա ծռեր»-ի, թե՛ նոր կուսակցությունների շահերը: Հեռու պահել Մարտի 1-ի կոալիցիայի ուժերին քաղաքական լծակներից և թույլ չտալ, որ իրենք ականապատեն նոր խորհրդարանը: Երկրորդ խնդիրն է էս ընտրությունների ընթացքում ստեղծել նոր քաղաքական դաշտ, որը կունենա առնվազն երկու որակական բևեռ, որը հնարավորություն կտա, որ չկրկնվի էն սխալը, որը եղավ առաջին հեղափոխության ժամանակ: 30 տարի առաջ, երբ որ ՀՀՇ-ն եկավ իշխանության, հներին հանեց, իսկ նոր, ամուր ու որակական բևեռ չստեղծվեց, մենք գլորվեցինք, գլորվեցինք, հասանք օլիգարխիական իշխանության և այն պետությանը, որն այսօր ունենք: Որպեսզի էդ խնդիրը նորից չկրկնվի, դասը պետք է լինի միահեծան էդ իշխանությունը թույլ չտալը»,- հավելել է Չուգասզյանը:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...