Կառավարությունը կարող է հրաժարվել մեծ ջրամբարներ կառուցելուց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Կառավարությունը կարող է հրաժարվել մեծ ջրամբարներ կառուցելուց

15:54 20.10.2017

«Անցած 12 ամիսների ընթացքում մեկնարկած ծրագրերի գումարային արժեքը գերազանցում է 1 մլն դոլարը»: Այսօր կայացած հաշվետու ասուլիսի ժամանակ ասել է էներգետիկայի եվ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նախարարության կողմից կանոնակարգվում է երեք ոլորտ՝ էներգետիկա, ջրային տնտեսություն եվ բնական պաշարներ: Բոլոր 3 ոլորտներում կատարված աշխատանքներից նախարարն առանձնացրել է ամենակարևորները:

«Էլեկտրաէներգիայի ներքին սպառման ոլորտում ունենք գրեթե հավասար՝ միջուկային, գազային եվ վերականգնվող էներգիայի չափաբաժին: Կառավարության հիմնական գերխնդիրներից է եղել վերականգնվող ռեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրոէներգիայի ներքին սպառման կառուցվածքում հասցնել 50%-ի, երկրորդ խնդիրը՝ գազից արտադրվող էներգիայի ՕԳԳ-ն բարձրացնել առնվազն 20%-ի, իսկ միջուկային էներգետիկայի բնագավառում խնդիր էր դրված առավելագույն մակարդակի հասցնել և պահպանել ատոմային էլեկտրակայանի անվտանգությունը և հուսալիությունը», – ասել է Աշոտ Մանուկյանը: 

 

Նախարարի խոսքով, բոլոր այս ուղղություններով աշխատանքներ են տարվել: Մեկնարկել է «ՇՆող» ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները, տրամադրվել են լիցենզիաներ 35 փոքր ՀԷԿ-երի և 11 փոքր արևային կայանների կառուցման լիցենզիաներ: Վերակառուցվել է Երևան ՋԷԿ-ի առաջին բլոկը, արդյնքում դրա արդյունավետությունը կբարձրանա 1 տոկոսով: Մեկնարկել է նաև 2-րդ բլոկի կառուցման աշխատանքերը: Անցած տարի սկսվել է նաև հայկական ատոմակայանի գործող 2-րդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը՝ ռուս գործընկերների հետ:

 

Անդրադառնալով մյուս ոլորտներին, նախարարը նշել է, որ ընդերքօգտագործման ոլորտում գլխավոր խնդիրը թափանցիկության ապահովումն է, ինչի համար թվայնացվում է երկրաբանական ֆոնդի արխիվը և այն հասանելի կդառնա հասարակության համար: Ջրային տնտեսության ոլորտում խնդիր է դրվել բարձրացնել ներքին ջրերի կառավարման արդյունավետությունը: Կառուցվել և նախատեսվում է կառուցել ջրամբարներ: Աշոտ Մանուկյանը նշել է նաև, որ Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագիրը դադարեցվել է, քանի որ կառավարությունը պետք է վերանայի մեծ ջրամբարների կառուցման փիլիսոփայությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP