Նիկոլ Փաշինյանը Գյումրիում շրջել է 14–ամյա տղայի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում շրջել է 14–ամյա տղայի հետ

16:42 07.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 14–ամյա տղայի հետ շրջել է Գյումրիի փողոցներով: Տղան Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ կատարված արարողությունից  հետո բազմության միջից մի կերպ կարողացել է Նիկոլ Փաշինյանին խնդրել կանգնել ու լսել իրեն:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է անվտանգության աշխատակիցներին տղային ուղեկցել դեպի իր մեքենան: Տղան երկար ժամանակ վարչապետի պաշտոնակատարի հետ շրջել է Գյումրիի փողոցներով, մասնակցել ԱԻՆ կազմակերպած ուսումնավարժանքին: Այդ ընթացքում նա մեքենայում հասցրել է ներկայացնել իրեն հուզող  խնդիրները, որոնց մասին լրագրողների հետ զրույցում չի ցանկացել մանրամասնել: 14-ամյա տղան Հրանտ Չալոյանն է, Ախուրյանից է, ապրում փոքր քրոջ ու ծնողների հետ:

«Ես 14 տարեկան եմ, Չալոյան Վահե է անունս, ապրում եմ Ախուրյանում: Վարչապետի հետ խոսելու էի եկել, նա խոստացավ իմ խնդրին լուծում տալ, ներողություն, բայց չեմ կարող ասել, թե ինչ խնդրով դիմեցի»,- լրագրողների հետ զրույցում ասել է 14-ամյա Վահե Չալոյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարսեղյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստել են «Սլովանի» հաղթանակին

13:20 04.08.2025

Բարսեղյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստել են «Սլովանի» հաղթանակին

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության երկրորդ տուրի խաղում գոլ և գոլային փոխանցում է գրանցել «Պոդբրեզովայի» դեմ տնային խաղի 10-րդ րոպեին, Բարսեղյանի ասիստից հետո Դավիդ Ստրելեցը առաջ է մղել Բրատիսլավայի «Սլովանին», իսկ առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին 31-ամյա հայ ֆուտբոլիստը 11-մետրանոցից գոլ է խփել: Վլադիմիր Վայսի թիմը հաղթել է 4-1 հաշվով: Գործող չեմպիոնը […] ...

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

13:11 04.08.2025

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ […] ...

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

13:00 04.08.2025

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մ-6, Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում  է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:50 04.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

12:37 04.08.2025

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

BACK_TO_TOP