16:12 07.12.2018
«Այսօր ողջ հայ ժողովուրդը և շատ շատերն աշխարհում վերստին հիշում ու վշտակցություն են հայտնում 30 տարի առաջ Հայաստանին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ:
Անդառնալի կորուստը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներն էին, ովքեր զոհ գնացին բնական արհավիրքին: Աղետի մասշտաբներն այնքան մեծ էին, որ բացված վերքը նույնիսկ այսօր սպիացած չէ և հիշեցնել է տալիս իր մասին գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում: Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ավերիչ երկրաշարժի բոլոր զոհերի հիշատակին, մեր զորակցությունն ենք հայտնում նրանց հարազատներին և հույս հայտնում, որ անցած տարիների ընթացքում նոր ծնունդներով հնարավոր է եղել ինչ-որ կերպ ամոքել կորստի ցավը:
Աննկարագրելի մեծ էր նաև նյութական կորուստը: Հարյուր հազարավոր հայրենակիցներ վայրկյանների ընթացքում կորցրեցին այն ամենն, ինչը մի քանի սերունդների ջանքերով կառուցել էին քարը քարի վրա դնելով:Սպիտակի երկրաշարժը պատուհասեց պատմական մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը կրկին մեկտեղվել էր ազգային ազատագրական պայքարի դրոշի ներքո: Եվ թվում էր, թե բնական արհավիրքն ի զորու է կոտրել մեր ոգին: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ կորստի ցավը ոչ միայն հետ չպահեց մեզ մեր ազգային իղձերից, այլ էլ ավելի համախմբեց: Համախմբեց և հնարավորություն տվեց միասնաբար հաղթահարել խորը վիշտը:
Մեր վշտի հետ մենք չմնացինք միայնակ: Հաշված ժամերի ընթացքում հայ ժողովրդի կողքին էին ոչ միայն ԽՍՀՄ կազմի մեջ մտնող միութենական հանրապետությունները, այլև ողջ միջազգային հանրությունը: Մարդասիրությունն ու բարեգործությունն այդ օրերին առատորեն թակեցին մեր դուռն ու իրենց ջերմությամբ և անկեղծությամբ ստիպեցին ոչ միայն ապավինել համայն մարդկության օգնությանն, այլև օգնեցին վերապրել: Եվ այսօր առիթ է կրկին անգամ մեր խորը երախտագիտությունը հայտնելու բոլոր այն անձանց, կազմակերպություններին ու պետություններին, որ այդ ողբերգության օրերին ու դրանից հետո մեր կողքին էին:
Սիրելի հայրենակիցներ
Այսօր՝ երկրաշարժից 30 տարի անց, ցանկալի կլիներ խոսել երկրաշարժի հետևանքների իսպառ վերացման մասին: Եվ թեև շատ բան արվել է, սակայն բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեզ չի հաջողվել անել ամբողջը: Միաժամանակ, սակայն, մեզ հաջողվել է ամենակարևորը՝ դասեր քաղել:Եվ վստահաբար կարող ենք պնդել, որ չնայած դժվարություններին, անցած երեք տասնամյակների ընթացքում մենք միասնաբար կարողացել ենք ստեղծել նախադրյալներ, որոնք կապահովեն բնական ու սոցիալական աղետները հաղթահարել առանց անդառնալի կորստի: Աստված պահապան մեր ժողովրդին»:
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...