Քարոզարշավի ավարտին` թվեր, տվյալներ ու կանխատեսումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Քարոզարշավի ավարտին` թվեր, տվյալներ ու կանխատեսումներ

20:22 07.12.2018

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանն ավարտվեց: Վաղը լռության օր է: SHANTNEWS.am-ն ընտրություններին ընդառաջ ի մի է բերել դրանց վերաբերող որոշ տվյալներ:

ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալներով` ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 575 հազար 939 է:

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ: Քվեաթերթիկում այդ ուժերի հերթական համարներն են.

  1. ՀՀԿ,
  2. «Քաղաքացու որոշում» կուսակցություն,
  3. ՀՅԴ,
  4. «Իմ քայլը»,
  5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
  6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն,
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն,
  8. «Մենք» դաշինք,
  9. ՕԵԿ,
  10. «Սասնա ծռեր»,
  11. ԲՀԿ:

Վերջիններս ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել հայտարարագրեր իրենց գույքի և եկամուտների մասին: SHANTNEWS.am-ն առանձնացրել է՝ ի՞նչ դրամական միջոցներ են հայտարարագրել ընտրապայքարին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը. ընտրողին կտրամադրվի 11 քվեարկության թերթիկ և մեկ քվեարկության ծրար: Քվեարկությունից առաջ պետք է համոզվել, որ առկա են բոլոր 11 քվեաթերթիկները՝ հերթական համարները ստուգելով:

Սոցիոլոգներն ու քաղտեխնոլոգները կարծում են, որ այս ընտրությունների ֆավորիտը նախապես պարզ է, մնացած ուժերը երկրորդ և երրորդ տեղերի համար են պայքարում: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշում է` ընտրություններին մասնակցող նոր քաղաքական ուժերի մի մասն ընտրությունների է գնում ոչ թե խորհրդարան անցնելու, այլ կայանալու համար:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կողմից Facebook սոցիալական ցանցի օգտագործմանը, ասում է.

«Ընդհանուր առմամբ, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, փաստացի, օֆլայնային կամ ռեալ հանդիպումները բավական քիչ են եղել, որովհետև պարզապես ցայտնոտի մեջ էին որոշ կուսակցություններ, և այդպիսով շատ լուրջ բան դրված էր ցանցի վրա: Հեղափոխությունը, փաստացի, մարդկանց ներգրավեց դեպի Facebook, և մարդիկ բնականաբար պատրաստ են քարոզարշավի մաս լինել»:

Մարտիրոսյանի գնահատմամբ` այս քարոզարշավին ռեալ մարդիկ ավելի շատ էին ներգրավված, քան ֆեյքերը:

SHANTNEWS.am-ն արդեն ներկայացրել է նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի` կուսակցությունների և դաշինքների կարգախոսները և տարբերանշանները:

Քարոզարշավի ավարտին քաղտեխնոլոգներն առանձնացրել են նաև քաղաքական ուժերի թույլ տված թերացումները: Արմեն Բադալյանի գնահատմամբ` արդեն ավարտին մոտեցող քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի թույլ տված հիմնական կոպիտ թերություններն էին միջակությունը և վարկանիշային ընտրապայքարի բացակայությունը: Նրա կարծիքով` նման միջակ ուժերով չենք կարող ապագայում բարձր մակարդակի խորհրդարան ունենալ:

Կարեն Քոչարյանը կարծում է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մի շարք քաղաքական ուժերի մասնակցության շնորհիվ ընտրության լայն հնարավորություն է ապահովված: Քաղտեխնոլոգը նշում է նաև, որ ընտրություններին մասնակցող ուժերի շանսերին անդրադառնալիս` սոցիոլոգիական հարցումներն առավել օբյետիվ պատկեր չեն կարողանում տալ, որովհետև հաշվի չի առնվում ռեյտինգային հատվածը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Քվեարկությունը կսկսվի ժ. 08:00-ին, կավարտվի 20:00-ին:

Ընտրողներն իրենց ընտրատարածքներում վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուների մասին տեղեկություններ կարող են ստանալ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP