18:27 07.12.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կալանավորման մասին վճռի հրապարակումից հետո հայտարարություն է կազմել, որը քիչ առաջ ասուլիսի ընթացքում ընթերցեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Քոչարյանը, ըստ այդ հայտարարության, իր կալանավորման վճիռը համարում է քաղաքական որոշման արդյունք, որը եղել է իշխանությունների բիրտ ճնշման տակ։ Երկրորդ նախագահի հայտարարության համաձայն՝ դա աննախադեպ էր, քանի որ այնտեղ ներգրավված էր միանգամից 6 մեղադրող, իսկ դատավորն ընտրված էր խախտումներով։
«Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որը իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
15:20 24.07.2025
Նոր սարքեր կտրամադրվեն երեխաններին՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համարԿառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 729 միլիոն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ անհրաժեշտ դեղերի ապահովմամբ, ինչպես նաև 0-9 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովմամբ և սպասարկման ծրագրի ձեռքբերմամբ պայմանավորված: Ինչպես նշել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, տարեց տարի ավելանում է բնակչության դեղապահովման ինչպես անվանացանկը, այնպես էլ շահառուների թիվը։ «Որոշման կարևոր կետերից […] ...
15:08 24.07.2025
Թուրքիան 2,5 միլիարդ եվրոյի վարկ է վերցրել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը իրականացնելու համարԱնկարայում մեկնարկել է Թուրքիան Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման նախագիծը: Ճանապարհը պետք է միանա Ադրբեջանի երկաթուղային ցանցին ու հետագայում շարունակվի դեպի Բաքու Սյունիքի տարածքով: Երեկ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ նախագծի ֆինանսավորման հարցը լուծվել է ու հնարավոր է արդեն գործի անցնել: Ինչպե՞ս են լուծել ֆինանսավորման հարցը։ Իսկ Ադրբեջա՞նը․ սեփական փողո՞վ է կառուցում ճանապարհը, թ՞ե […] ...
14:53 24.07.2025
UFC 320-ի և UFC 321-ի գլխավոր իրադարձություններըUFC-ի նախագահ Դանա Ուայթը ներկայացրել է Լաս Վեգասում կայանալիք UFC 320-ի և Աբու Դաբիում կայանալիք UFC 321-ի գլխավոր իրադարձությունները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: UFC 320-ում հոկտեմբերի 4-ին կմրցեն կիսածանր քաշային կարգի գործող չեմպիոն Մագոմեդ Անկալաևը և բրազիլացի Ալեքս Պերեյրան։ Թեթևագույն քաշային կարգի չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլին կմենամարտի ամերիկացի Քորի Սենդհագենի հետ, իսկ կիսածանր քաշային […] ...
14:47 24.07.2025
Փաշինյանն ու Միշուստինն անդրադարձ են կատարել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքինԱլթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին միջազգային համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում […] ...
14:41 24.07.2025
Դատախազական ներգործության արդյունքում՝ Արտաշատ համայնքին վերադարձվեց ևս մեկ պուրակԱրարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է […] ...
14:29 24.07.2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին Փաշինյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...