Ադրբեջանը նույնպես կրճատում է նավթի արդյունահանումը․ նավթի գինը աճ է գրանցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Ադրբեջանը նույնպես կրճատում է նավթի արդյունահանումը․ նավթի գինը աճ է գրանցում

14:59 08.12.2018

Նավթ արդյունահանող պետությունների և համագործակցող երկրների ներկայացուցիչների ձևաչափով (OPEC+) անցկացված քննարկումներից հետո որոշվել է կրճատել նավթի արդյունահանման ծավալները աշխարհով մեկ։ Իր չափով որոշակի զիջումների է գնացել նաև Ադրբեջանը։ Հարևան երկրի ներկայացուցիչները համաձայնել են օրական 783 հազար բարելի փոխարեն արդյունահանել 20 հազարով պակաս՝ 763 հազար բարել նավթ։

Սակայն սրա ազդեցությունը մեծ չի լինի տնտեսության վրա․ և՛ Ադրբեջանի, և՛ մյուս նավթ արդյունահանողների։ Բանն այն է, որ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների խստացման ֆոնին այս երկրի նավթը զգալիորեն դուրս է մղվել համաշխարհային շուկայից։ Մյուս նավթ արդյունահանող երկրները գիշատչի պես հարձակվել են շուկայի այդ բաց մնացած մասը գրավելու։ Արդյունքում մեծացրել են արդյունահանումը, ինչի պատճառով էլ նավթի գինը ընկել է։

OPEC+ձևաչափով հանդիպման ընթացքում այս երկրները որոշեցին նվազեցնել արտահանումը։ Առաջատարներից մեկը՝ Սաուդյան Արաբիան գնաց ամենամեծ զիջմանը՝ 500 հազար բարելի կրճատում օրական հաշվով (10,7 միլիոնից 10,2 միլիոն)։ Ընդհանուր առմամբ բոլոր երկրները միասին որոշել են արդյունահանումը նվազեցնել 1,2 միլիոն բարելով։

Սա արդեն իսկ հարուցել է նավթի համաշխարհային գների փոքր-ինչ բարձրացում․ Brent տեսակի նավթը, մասնավորապես, աճել է 5 տոկոսով (էտալոնային տեսակներից իր գնով ադրբեջանական նավթին մոտ է հենց այս տեսակը)։

Սակայն նավթի շուկայի նկատմամբ դժգոհությունը պահպանվում է։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում երկար ժամանակով ցածր պահել նավթի արդյունահանման մակարդակը։ Ավելի կոշտ այս կարգավորումներին արձագանքել է ամերիկյան կողմը, որը առհասարակ դեմ է որևէ կարգավորման։

«Մենք կարծում ենք, որ շուկան ի՛նքը պետք է որոշի մատակարարումների ծավալը՝ հիմնվելով պահանջարկի չափի վրա», – հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը (չնայած, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահը «գլուխ էր գովում», որ իր հայտարարություններից հետո է նավթի գինը նվազել, այսինքն քաղաքական որոշում է եղել նավթի գների նվազեցման վերաբերյալ)։

Նավթի գնի այս կարգավորումը թեև կանխատեսելի է դարձնում շուկան հարևան Ադրբեջանի համար, սակայն այդ կայունացված մակարդակն այնքան էլ բարձր չէ հարևան երկրի տնտեսության համար։ Բանն այն է, որ հիմա որոշվում են այն գները, որոնցով նավթը վաճառվելու է մյուս տարվա սկզբին (նավթը վաճառվում է մինչև արդյունահանվելը)։ Այսօր կայունացված գները 60-70 դոլարի միջակայքում են լինելու, իսկ Ադրբեջանի բյուջեում կանխատեսվել է, որ այն պետք է լինի 60 դոլար։

Եվ եթե այդ գինը «կտրուկ շարժումներ» անի դեպի ներքև, Ադրբեջանի բյուջեի կատարումը կրկին կասկածի տակ կընկնի, ինչպես եղավ 2015 թվականին։ Պատճառն էլ այն է, որ Ադրբեջանի պետական եկամուտները մեծապես կաշված են հենց նավթից (դրա գնից), իսկ 2015-ին նավթի գնի անկումը բերեց այդ եկամուտների խիստ նվազման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստում

20:06 25.06.2025

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստում

Հունիսի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը, այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Նիստի նպատակն էր ամրապնդել ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ ուղղված ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության կանխարգելմանը։ […] ...

SHANTNEWS

20:00 25.06.2025

SHANTNEWS

Հայաստանի հավաքականը կմասնակցի Ձյուդոյի Մ17 ԵԱ-ին

19:54 25.06.2025

Հայաստանի հավաքականը կմասնակցի Ձյուդոյի Մ17 ԵԱ-ին

Հունիսի 26-28-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա ձյուդոյի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը առաջնությանը կունենա 7 մասնակից.։ 50 կգ` Նարեկ Դավթյան 55 կգ` Շավարշ Նահապետյան 60 կգ` Խաչատուր Ջհանգիրյան 66 կգ` Գարիկ Մալխասյան, Հակոբ Ումուրշադյան 73 կգ` Գոռ Գալստյան, Տիգրան Սարուխանյան։ ...

Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը

19:45 25.06.2025

Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:40 25.06.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 15-21-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին և 21-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին, 18-ին և 21-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին և […] ...

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

19:30 25.06.2025

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացին Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ ...

BACK_TO_TOP