Ցավոք, ավիացիան այդպիսին է, կորուստներ լինում են. Արծրուն Հովհաննիսյանը՝ զոհված օդաչուների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Ցավոք, ավիացիան այդպիսին է, կորուստներ լինում են. Արծրուն Հովհաննիսյանը՝ զոհված օդաչուների մասին

16:00 08.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վերջին հրաժեշտն են տվել ՀՀ զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին այսօր վերջին հրաժեշտն են տվել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Օդաչուներին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Հուղարկավորությունից հետո լրագրողները ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցեր են ուղղել ինքնաթիռի կործանման պատճառների մասին:

«Ցանկացած ավիացիոն միջադեպ, անկախ քրեական գործից, ունի մասնագիտական քննության հանձնաժողով: Մասնագիտական քննությունը կավարտվի, բոլորս կիմանանք: Ես հիմա չեմ ուզում որևէ բան ասել, քանի որ դա կարող եք համարել տարբերակ ու հետո դա շրջանառվի: Եկեք սպասենք: Ցավոք, ավիացիան այդպիսին է, կորուստներ լինում են»,- ասել է Հովհաննիսյանը:

SHANTNEWS.am-ի հարցին, իսկ ինչպիսի՞ն էին օդաչուների փոխադարձ հարաբերությունները, նրանք երբևէ խնդիրներ ունեցե՞լ են, Հովհաննիսյանը պատասխանել է.

«Շատ լավ, Արմենն ընդհանրապես բոլորի հետ շատ լավ էր: Ուղղակի հրապարակման ենթակա չի, կարող եմ ցույց տալ ձեզ Արմենի ու ենթակա այս երիտասարդների նամակագրությունները, թե ինչպիսինն է, ուղղակի հրաշք: Ինքն 15 տարի մեծ էր ու իր երեխաների նման էր նրանց հետ վարվում: Միշտ շփվում էր հումորներով, եթե օդում հանկարծ նախատել է ինչ-որ մի սխալի համար, գետնի վրա փորձել է դա հարթել ընկերական հարաբերություններով և այլն: Ես քննությանը կարող եմ չսպասել ու բացառել ընդհանրապես ինչ-որ անձնային հարաբերության խնդիր, բացառում եմ: Սա հերթական ուսումնավարժական թռիչքն էր, թռիչքային օրվա առաջին թռիչքը, որը երբեմն անվանում ենք հետախուզական թռիչք», – ասել է Հովհաննիսյանը:

Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը միասին բազմաթիվ թռիչքներ են ունեցել:

Հիշեցնենք, «Սու-25» մարտական ինքնաթիռը կործանվել էր դեկտեմբերի 4-ին, ՀՀ Շիրակի մարզի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհված օդաչուների հուղարկավորությունը տեղի է ունենալու «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը

19:45 25.06.2025

Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:40 25.06.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 15-21-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին և 21-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին, 18-ին և 21-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին և […] ...

Պոկեր, 11 գոլ և դրամատիկ կիսաեզրափակիչ Մ19 ԵԱ-ում

19:22 25.06.2025

Պոկեր, 11 գոլ և դրամատիկ կիսաեզրափակիչ Մ19 ԵԱ-ում

Ֆուտբոլի Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը Ռումինիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ: Իսպանացիները կիսաեզրափակչում 6-5 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ19 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով: Լրացուցիչ ժամանակում Իսպանիայի թիմը կամային հաղթանակի է հասել 6-5 հաշվով: Պոկեր է գրանցել «Բետիսի» երիտասարդական թիմի 18-ամյա կիսապաշտպան Պաբլո Գարսիան: ...

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում

19:14 25.06.2025

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել և քննարկմանը մասնակցել է ինստիտուտի նախագահ Չեն Բոն։ Քննարկմանը ներկա են եղել ինստիտուտի փոխնախագահը և տարբեր աշխարհագրական ուղղություններով հետազոտական բաժինների ղեկավարներ, փորձագետներ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահրթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող […] ...

Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության և ներքին գործերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումները

19:07 25.06.2025

Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության և ներքին գործերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումները

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում եղել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը եւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) ներքին գործերի ոլորտում իրականացվող աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, նախարարության միագրացիայի եւ քաղաքացիության […] ...

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»

18:55 25.06.2025

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կտեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին ու կունենա նաև նրա տրանսֆերը գնելու իրավունք։ Ֆատին «Բլարսելոնայում» է 2012 թ. հուլիսից և 123 խաղում խփել է 29 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ ...

BACK_TO_TOP