Արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ արտահերթ կաշխատեն նաև «Շանթ»-ն ու «Շանթնյուզ»-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ արտահերթ կաշխատեն նաև «Շանթ»-ն ու «Շանթնյուզ»-ը

20:44 08.12.2018

1996 թվականին Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն էր՝ գյումրեցիները քաղաքապետ ու ավագանի էին ընտրում: «Շանթ»-ն այդ ժամանակ ընդամենը երկու տարեկան էր, բայց այն, ինչ արեց այդ օրերին, դժվար հասանելի էր անգամ տասնյակ տարիների կյանք ունեցող հեռուստաընկերությունների համար:

36 ժամ ուղիղ եթերում. սա հայաստանյան հեռուստադաշտի համար աննախադեպ երևույթ էր: Հրատապ, համակողմանի ու ամենակարևորը՝ անաչառ լուսաբանումն ավելի քան 2 տասնամյակ առաջ «Շանթ»-ի համար դարձան սկզբունք ու նշաձող ոչ միայն ընտրությունների, այլև հասարակական ու քաղաքական տարաբնույթ իրադարձությունների լուսաբանման համար:

5 տարի անց՝ 2001 թվականին, արդեն 7-ամյա «Շանթ»-ի հաղորդումները սկսվեցին սփռվել ամբողջ hանրապետությամբ: Սա նշանակում էր, որ առջևում նոր ու արդեն ավելի մեծ փորձություններ էին սպասվում: 

2003 թվականին նորանկախ Հայաստանը նախագահական 4-րդ ընտրություններն էր անցկացնում: Դեռևս Գյումրիում որդեգրած իր ուրույն ձեռագրով ու իր հեռուստադիտողին չհիասթափեցնելու վճռականությամբ մենք մեր սեփական մոտեցմամբ սկսեցինք մեր աշխատանքը: Ընտրությունների թե՛ առաջին, և թե՛ երկրորդ փուլում՝ քվեարկության, ավելի ուշ՝ ձայների հաշվարկի ու արդյունքների մասին տեղեկություններ էինք հաղորդում արդեն մայրաքաղաքից, կապ հաստատում նաև Հայաստանի մյուս բոլոր բնակավայրերի հետ:  Այս ամենը հեռուստադիտողի ուշադրությունը չգրավել չէր կարող: Գնահատականները հետո պիտի հնչեին:

Սպասումներն արդարացնելու համար, սակայն, միշտ ավելիին ձգտելու ցանկությունը կա: Այդպիսի մի ցանկությամբ էլ  նախագահական ընտրությունների ժամանակ «Շանթն» առաջին անգամ ուղիղ միացմամբ հնարավորություն է ստեղծում հենց ընտրատեղամասերից և նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովից իմանալու ամենաթարմ տեղեկատվությունը: Հերթական ստուգատեսը 2007-ի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններն էին: … Ու ամեն նման ստուգատես ևս մեկ հնարավորություն էր՝ կոփվելու ու, միևնույն ժամանակ, անցած ճանապարհին ձեռք բերված հմտությունն ու մասնագիտական գործիքները կիրառելու համար: … Ու որ ամենակարևորն է՝ ամեն հերթական ընտրական գործընթաց մեզ համար նաև սահմանված նշաձողն ավելի բարձրացնելու և այն պատվով կրելու առաքելությունն ուներ:

Արդեն փորձառու «Հորիզոն»-ը եթերում էր ամեն ժամ, մեր նկարահանող խմբերն ընտրատեղամասերից ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փոխանցում էին առաջին տեղեկությունները: Րոպե առ րոպե նորությունները փոփոխվում էին, բայց չէր փոխվում մեր սկզբունքը՝ անաչառ լուսաբանմամբ ներկայացնել այն, ինչ տեսել ենք ու լսել: Տեղամասերի փակվելուց կարճ ժամանակ անց մեր թողարկում էին հոսում առաջին արդյունքները ընտրատեղամասերից:

«Շանթ»-ը ժամանակի շնչին համահունչ քայլեց նաև նախ՝ 2012-ի խորհրդարանական, ապա՝ 2013-ի նախագահական ընտրությունների լուսաբանումների ժամանակ: Քվեների հաշվարկն ու ամփոփումը տեղի էր ունենում օնլայն ռեժիմում: Մեր էկրանին արդյունքներն ավելի արագ էին հայտնվում, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհասցներ հրապարակել:Այդ ամենն արվում էր  համեմատություններով, պարզաբանումներով ու պրոֆեսիոնալ մեկնաբանությամբ:

Նույն սկզբունքով էլ 2017-ի նախ՝ խորհրդարանական, ապա՝ Երևանի ավագանու ընտրություններն անցկացրինք՝ նոր անակնկալ գործիքներով, գրաֆիկական նոր լուծումներով, նոր հնարավորություններով ու տաղավարով և, իհարկե, նոր տեխնոլոգիական հնարքներով, որոնք հաջողությամբ կիրառվեցին նաև այս տարվա սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ։

… Եվ, ի վերջո, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Արտահերթ կլինի նաև «Հորիզոն»-ի աշխատանքը: Դարձյալ վաղ առավոտից մեր նկարահանող խմբերն արդեն ընտրատեղամասերում կլինեն՝ պատրաստ ցանկացած պահի ու իրադարձության ժամանակ ներկայացնելու ամենասպասելին ու անսպասելին: «Շանթ»-ի հիմնական  եթերում լրատվական թողարկումները կլինեն գրեթե ամենժամյա պարբերականությամբ, իսկ հեռուստատեսային դաշտում նորամուտը նշած «Շանթնյուզ» լրատվական ալիքով՝ շուրջօրյա ռեժիմով:

Այս սյունակները վաղը ընտրատեղամասերը փակվելուց հետո կամաց-կամաց իրենց վերջնական տեսքին կգան ու առաջինը կազդարարեն քաղաքական ուժերի հաջողությունների ու նաև անհաջողությունների մասին:

Հետևե՛ք «Հորիզոն»-ին, և մենք ձեզ առաջինը կտեղեկացնենք ամենակարևորի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

17:21 16.08.2025

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

ԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

17:09 16.08.2025

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

17:00 16.08.2025

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

16:38 16.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

16:16 16.08.2025

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Հնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

16:00 16.08.2025

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...

BACK_TO_TOP