11:42 09.12.2018
ԲՀԿ առաջնորդ, ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը, կատարելով իր քաղաքացիական պարտքը, նշեց, որ այս ընտրություններում մեծ փոփոխություն կա բոլոր առումներով, վարչական ռեսուրսի կիրառում չկա: Հարցին` համաձա՞յն է արդյոք արդեն հրապարակված հարցումների արդյունքների հետ, նա պատասխանեց.
«Ես համամիտ կլինեմ ընտրությունից հետո, որ համապատասխան կտեսնենք` ինչ արդյունքներ են, այսօր մարդիկ քնած տեղը չեն կարող որոշումներ կայացնել»:
Լրագրողները հետաքրքրվեցին` դեբատներից գո՞հ է պարոն Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը նշեց, որ գոհ չէ, որովհետև ամբողջ աշխարհն այդ օրը սպասում էր, որ քաղաքական կուսակցությունների ղեկավարները պետք է լիարժեք ներկայացնեն իրենց ծրագիրը, ոչ թե գեղեցիկ խոսքեր հնչեցնեն, այլ ոլորտ առ ոլորտ ներկայացնեն իրենց անելիքները, ծրագրերը:
«Ճոխ խոսել բոլորն էլ կարող են` ծաղկացնելու եմ, զարգացնելու եմ, գործազրկություն չի լինելու, բայց ինչի՞ հիման վրա, պետք է կետ առ կետ ասեին: Միայն եղավ, որ մեկը մեկի վրա ուզում ա ցեխ շրտի, մեկը մյուսի հաշվին դիվիդենտներ շահի»,- ասաց նա:
Ծառուկյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը երբեք ընտրակաշառք չի բաժանել և չի էլ բաժանելու: Նա ընդգծեց` եթե որևէ մեկն ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ կեղծ տեղեկություն է տալիս, պետք է պատասխանատվության ենթարկվի:
Լրագրողի հարցին` քանի՞ տոկոս են հավակնում ստանալ, նա արձագանքեց.
«Դու քո հարցից հասկանո՞ւմ ես. ինչքան շատ լինի, այնքան մենք պարտավորված ենք կատարելու: Ես «մոտավորապես»-ով չեմ խոսում, ինչքան ժողովուրդը կվստահի, այնքան էլ կտա: Ես արել եմ, անում եմ, անելու եմ, ինչքան կվստահեն, այնքան էլ կանենք»:
Հարցին` կարծո՞ւմ է, որ «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը «կլասիկ» անձ է, ինչպես ինքն էր անվանել վերջինիս` հայտնի բանավեճի ժամանակ, Ծառուկյանը պատասխանեց.
«Դուք իրան հարցրեք, ա՛յ քո ցավը տանեմ»:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...