12:13 09.12.2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր քվեարկել է հանուն ազատ և անկախ Հայաստանի, այն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը: Դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Վանեցյանը:
«Ես նշել եմ, որ սա լինելու է Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ու աննախադեպ ընտրությունը, դրա մեջ կհամոզվեք մի քանի ժամ հետո։ Այս պահին ողջ հանրապետություն տարածքում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել, բոլոր տեղամասերը սահմանված ժամին բացվել են, եղել է մեկ-երկու դեպք, որ հոսանքազրկված են եղել տեղամասերը և այլն, բայց շատ արագ շտկվել են այդ հարցերը: Այս պահին ամեն ինչ նորմալ է, համոզված եմ, ողջ ընթացքը լինելու է նույն կերպ»,- նշեց նա:
Վանեցյանն ասաց, որ այս պահին ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկություններ չկան, սակայն համապատասխան ծառայություններն աշխատում են շատ օպերատիվ, և եթե հանկարծ լինի ընտրակաշառքի որևէ դեպք, վստահեցրեց` թե՛ իրենք, թե՛ ոստիկանությունն արագ կարձագանքեն:
17:30 16.08.2025
Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՆիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...
17:21 16.08.2025
ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...
17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...
17:00 16.08.2025
«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համարՄադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...
16:38 16.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումըՀնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...