18:22 20.10.2017
«Այսօրվա գործող տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արևային էներգիան օգտագործել միայն արևային ժամերին», – այսօր լրագրողներին ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում արևային էներգիայի կիրառման հարցին:
Հայաստանում այսօր կարող ենք կառուցել արևային կայաններ: Նախարարը բացատրել է, որ դա իրենից դժվարություն չի ներկայացնում և ոչ էլ շատ թանկ է: Խնդիրը այդ էներգիայի կուտակումն է:
« Որպեսազի ունենանք էներգիա ոչ միայն արևային ժամերին, այլև գիշերը, միակ հնարավոր տարբերակը այս պահին գազային կայանի կառուցումն է: Այիսնքն գազային կայանը, տվյալ պահին «Հրազդան» ՋէԿ-ը, պետք է պահենք տաք պահուստում, այսինքն այրենք գազ, ստանանք էներգիա և այն պահենք գիշերային ժամերի համար: Սատացվում է, որ արևային էներգիայի գինը դառնում է ոսկու գնին կամ մի քիչ թանկ», -ասել է նախարարը, պարզաբանելով, որ ի տարբերություն այլ երկրների, մեր էներգետիկ համակարգը սահմանափակ է: Մեր սպառումը կազմում է 6.6 մլրդ կվտ/ժամ տարեկան: Հայաստանի էներգետիկ համակարգը կարող է կլանել 70 Մվտ արևային էլեկտրաէներգիա, իսկ դրան արդեն զարկ տրվել է:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Ավստրալիայում այժմ կառուցվում է 100 Մվտ հզորությամբ կայան՝ կուտակիչ մարտկոցներով: Այդ կայնի կառուցումը նախատեսված է ավարտել 2017թ-ի վերջին կամ 2018-ի սկզբին: Փորձարկումից հետո, կախված թե ի՞նչ արժեք այն կունենա, կքննարկվի Հայաստանում այդ տարբերակի կիրառման հարցը: Աշոտ Մանուկյանը նաև վստահություն հայտնեց, որ այդ մարտկոցների գինը ժամանակի ընթացքում կընկնի՝ հասանելի դառնալով:
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...