Ըստ Դավիթ Սանասարյանի՝ «Իմ քայլը» 70 տոկոս և ավելի ձայն կստանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Ըստ Դավիթ Սանասարյանի՝ «Իմ քայլը» 70 տոկոս և ավելի ձայն կստանա

01:53 10.12.2018

«Իմ քայլի» կենտրոնական շտաբում մեծ թվով մարդիկ են հավաքվել․ դաշինքի պատգամավորի թեկնածուներ, դաշինքի համակիրներ։ Այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հավաքվածները էկրանների միջոցով հետևում են արդյունքների նախնական ամփոփմանը։

SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այսօր տեղի ունեցած ընտրությունների ընթացքը, պետական վերահսկողական ծառայության պետ, «Իմ քայլի» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Սանասարյանը պատասխանել է․

«Կարծում եմ, որպես համապետական ընտրություններ, աննախադեպ են։ Հիմա որևիցե մեկը չի կարող ասել, որ քաղաքացին կոնկրետ կամարտահայտություն չիրականացրեց։ Քաղաքացին արել է իր քայլը, և մենք մոտավոր արդյունքները տեսնում ենք ինչպիսին են։

Հարցին՝ արդյո՞ք սպասելիքները գոհացնող են, Դավիթ Սանասարյանը պատասխանել է․

«Այո, մեր դաշինքը, իմ նախնական կանխատեսումներով՝ 70 տոկոս և ավելի ձայն կստանա»։

SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ արդյունավետություն կարող է ունենալ նոր խորհրդարանը, Դավիթ Սանասարյանն ասել է․

«Նոր շունչ է լինելու խորհրդարանում։ Առաջին անգամ խորհրդարանում ժողովուրդը ունենալու է մեծամասնություն և, անկախ ամենատարբեր մտահոգություններից, իշխանությունը խորհրդարանում ծառայելու է ժողովրդին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 30.04.2025

SHANTNEWS

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

17:54 30.04.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին […] ...

Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել

17:46 30.04.2025

Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 30-ին՝ ժամը 15:24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 98 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արզնի գյուղի 4-րդ թաղամասի պահեստային տարածքներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Իսրայելը կհամաձայնի Գազայում ժամանակավոր հրադադարին. Էրդողան

17:40 30.04.2025

Իսրայելը կհամաձայնի Գազայում ժամանակավոր հրադադարին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի՝ պատանդների ազատ արձակման դիմաց, սակայն չի համաձայնի երկարաժամկետ զինադադարի։ «Այսօրվա դրությամբ Իսրայելը չի ​​ընդունել մշտական ​​հրադադարը: Առանց ԱՄՆ-ի ճնշման Իսրայելը մտադիր չէ երաշխավորել մշտական ​​հրադադար: Կարծես թե նա կհամաձայնի որոշակի ժամկետով զինադադարի` պատանդներին ազատ արձակելու դիմաց»,-լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը: Նրա […] ...

Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

17:33 30.04.2025

Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Վահրամ Դումանյանին 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում: ...

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

17:26 30.04.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...

BACK_TO_TOP