Նորընտիր ԱԺ առաջին նիստ ու վարչապետի նշանակում. ե՞րբ և ինչպե՞ս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Նորընտիր ԱԺ առաջին նիստ ու վարչապետի նշանակում. ե՞րբ և ինչպե՞ս

18:07 12.12.2018

Ե՞րբ է տեղի ունենալու նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, ե՞րբ և ի՞նչ կարգով է խորհրդարանի մեծամասնություն կազմող քաղաքական ուժի կողմից առաջարկված վարչապետի թեկնածուն դառնալու վարչապետ:  SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները:

Ոչ թե վարչապետի ընտրություն, այլ նշանակում

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նորաստեղծ խորհրդարանը վարչապետ չի ընտրի: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է՝ խորհրդարանում վարչապետի ընտրությունը տեղի է ունենում վարչապետի հրաժարականի դեպքում կամ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ վարչապետի պաշտոնավարումն անհնար է:

Օրենքն այդ դեպքում նախատեսում է ոչ թե ընտրություն, այլ նշանակում: Մեծամասնություն կազմող քաղաքական ուժի, այս դեպքում՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից ներկայացված վարչապետի թեկնածուին վարչապետի պաշտոնում նշանակում է ՀՀ նախագահը:

Թե երբ դա տեղի կունենա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը եզրակացնում է՝ նորընտիր խորհրդարանի հենց առաջին նիստի օրը: Առայժմ հստակ չէ՝ երբ տեղի կունենա անդրանիկ նիստը. շրջանառվում է մի քանի վարկած:

Ե՞րբ տեղի կունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը. վարկած 1

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի մեկնաբանում հստակ, երբ տեղի կունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Ըստ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի՝ եթե չբողոքարկվեն ընտրության արդյունքները, ապա ԿԸՀ-ը կընդունի որոշում խորհրդարանի ընտրված լինելու վերաբերյալ, կհայտարարվի ԱԺ-ի կազմավորված լինելու վերաբերյալ: Նրա խոսքերով՝ մեկնաբանումներից մեկով հենց դեկտեմբերի 24-ին էլ տեղի կունենա ԱԺ անդրանիկ նիստը:

Վարկած 2.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանն այլ վարկած է առաջ քաշում: Եթե ընտրությունների արդյունքները չբողոքարկվեն, խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի արդեն հաջորդ տարում: Ըստ Հովակիմյանի՝ արդեն դեկտեմբերի 21-ին պարզ կլինի՝ քաղաքական ուժերը բողոքարկո՞ւմ են ընտրության արդյունքները, թե՞ ոչ, համաձայն դրա էլ՝ օրենքով նախատեսված մյուս ընթացակարգերը կիրականացվեն:

«Հաջորդող շաբաթվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի մանդատները տրամադրելու արձանագրությունը, սովորաբար ինչպես դա տեղի է ունենում: Ըստ այդմ՝ երկրորդ երկուշաբթի օրը հունվարի 7-ն է: Հենց այդ օրն էլ տեղի կունենա Ազգային ժողովի առաջին նիստը»:

Եթե բողոքարկվեն ընտրության արդյունքները, կամ վարկած 3․

 

Իսկ եթե բողոքարկվեն ընտրության արդյունքները, խորհրդարանի առաջին նիստն այլ օր տեղի կունենա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանի մեկնաբանմամբ՝ նիստը կարող է անցկացվել հունվարի 14-ին կամ 21-ին:

«Պայմանավորված Սահմանադրական դատարանի որոշման կայացման օրով՝ կարող է հետաձգվել մինչև հունվարի 14 կամ հունվարի 21, այսինքն՝ դա պայմանավորված կլինի Սահմանադրական դատարանով, թե երբ այդ որոշումը կկայացնի: Կարող է վերջին օրը կայացնել, կարող է ժամկետից շուտ կայացնել»:

Առաջին նիստը կվարի ամենաավագ պատգամավորը: Սա ևս օրենքի պահանջն է, քանի որ դեռ որոշված չեն լինի Ազգային ժողովի նախագահն ու տեղակալները: Նրանց անունները հայտնի կդառնան խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում:

Ոչ պաշտոնապես, ԱԺ նախագահի մի քանի անուն է շրջանառվում՝ Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան:

 

Հեղինակ՝ Արտակ Խուլյան

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

12:30 02.08.2025

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

BACK_TO_TOP