TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+19.09 oC

Անգելա Մերկել

Մերկելը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասել Պուտինի հետ բանակցություններին

18:00 11.01.2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինին՝ Մոսկվա գալու և մի շարք երկկողմ կարևոր հարցեր և միջազգային թեմաներ քննարկելու հնարավորության համար: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Պարո´ն նախագահ, շնորհակալություն Մոսկվա գալու հրավերի համար: Մենք ունենք մի շարք թեմաներ, որոնց շուրջ կցանկանայի խոսել ձեզ հետ: Դրանք և´ երկկողմ թեմաներ են, […]

̰
Անգելա Մերկելը օրհներգը կրկին նստած է լսել

18:46 16.07.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին խախտել է պաշտոնական ընդունելության արարողակարգը: Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուի դիմավորման արարողության ժամանակ երկու երկրների օրհներգերի ժամանակ կողմերը նստած են եղել: Այդ մասին հայտնել է Известия-ն: Սա արարողակարգի այսպիսի փոփոխություն արդեն երկրորդ դեպքն է: Նախորդը տեղի էր ունեցել հուլիսի 11-ին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեի հանդիպման ժամանակ: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մերկելը այս […]

̰
Համաշխարհային առաջնորդները հանդիպել են

21:59 05.06.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Պորտսմութում ներկա են գտնվել Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Դրա ընթացքում ճառ են արտասանել Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի […]

̰
Դորտմունդի օդանավակայանում ավտոմեքենան բախվել է Մերկելի ինքնաթիռին

12:31 14.05.2019

Դորտմունդի օդանավակայանում ավտոմեքենան բախվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռին: Այս մասին հայտնել է Spiegel Online-ը: Բանն այն է, որ օդանավակայանի ծառայողական մեքենայի վարորդը չի ձգել ձեռքի արգելակը և հեռացել է մեքենայից, իսկ ավտոմեքենան քիչ անց ինքնուրույն տեղաշարժվել է: Flughafen Dortmund: Transporter rammt Flieger der Kanzlerin https://t.co/LBUB2ui0tq pic.twitter.com/q22bvnWbog — DER SPIEGEL (@derspiegel) May 13, 2019 […]

̰
Մայք Պոմպեոն վերջին վայրկյանին չեղարկել է Անգելա Մերկելի հետ հանդիպումը

19:25 07.05.2019

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջին վայրկյանին չեղարկել է Բեռլին կատարելիք այցը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը հայտնել է, որ Գերմանիայում պետքարտուղարը պետք է հանդիպեր երկրի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Նշենք նաև, որ հանդիպումը տեղափոխվել է «միջազգային անվտանգության խնդիրների» պատճառով: «Պետքարտուղարը անհամբերությամբ սպասում է […]

̰
Այսօր Թերեզա Մեյը բանակցություններ կանցկացնի Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ

10:25 09.04.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը վերջնականապես հավանություն է արժանացրել այն օրինագիծը, որը լիազորում է վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելից խնդրել Brexit-ի ժամկետի երկարաձգում: Ըստ այդմ, Բրյուսելը երկարաձգի ապրիլի 12-ին նախատեսված Brexit-ը մինչև հունիսի 30-ը: Այս մասին հայտնել է BBC-ն: Օրինագծի հեղինակ, լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերը նշել է, որ խորհրդարանի երկու պալատները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել գործարքին […]

̰
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում․ Անգելա Մերկել

23:18 16.02.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Սխալ կլինի քաղաքական առումով բացառել Ռուսաստանին»,- ասել է կանցլերը: Այս քայլով, Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի կառուցման ծրագրին: «Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի […]

̰
Մերկելն ու Աբեն քննարկել են տնտեսական զարգացման հարցերը

11:55 05.02.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա այցով գտնվում է Ճապոնիայում: Այդտեղ կանցլերը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական կապերը զարգացնելու հարցերը: Նրանք նաև համաձայնության են եկել` զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես արհեստական բանականության և ինքնակառավարվող մեքենաների հարցերում: Սա կանցլերի առաջին […]

̰
Մերկելն ու Մակրոնը ստորագրել են ֆրանկո-գերմանական համագործակցության նոր պայմանագիր

22:02 22.01.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմական Ախեն քաղաքում ստորագրել են ֆրանկո-գերմանական համագործակցության և ինտեգրացիայի նոր պայմանագիր: Այն դառնալու է 1963-ին Կոնրադ Ադենհաուերի և Շառլ դե Գոլի միջև կնքված Ելիսեյան համաձայնագրի լրացումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այդ պայմանագիրը կկարգավորի համագործակցությունը արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա […]

̰
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է ցանցահենության մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդին

19:30 08.01.2019

Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա երիտասարդի, որը կասկածվում էր 2018 թվականի դեկտեմբերին մի շարք քաղաքական գործիչների անձնական տվյալները հրապարակելու մեջ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Գերմանական Der Spiegel շաբաթաթերթն էլ գրում է, որ երիտասարդը խոստովանել է իր հանցանքը: Նա նաև նշել է, որ չի գիտակցել իր արարքի վտանգավորության աստիճանը: Ավելի վաղ SHANTNEWS.AM– հայտնել […]

̰
Շարունակվում են Թերեզա Մեյի հանդիպումները

19:41 11.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ հետաձգված «Բրեքսիթի» համաձայնագրի քվեարկությունից հետո մեկնել է Գերմանիա՝ հանդիպելու կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրա հետ Մեյը քննարկելու է «Բրեքսիթի» շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո Մեյը զրույց կունենա նաև Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի հետ, ապա կմեկնի Բրյուսել՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ […]

̰
Ստամբուլում մեկնարկել է սիրիական խնդրի վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը

19:58 27.10.2018

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]

̰
Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը ժամանել են Թուրքիա

16:44 27.10.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today–ը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի շրջանակում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ: […]

̰
Բավարիայի ընտրություններում Մերկելի դաշնակից «Քրիստոնեա-սոցիալական միություն»-ը կորցրել է խորհրդարանի մեծամասնությունը

11:10 15.10.2018

Երկրորդ տեղում է հայտնվել Կանաչների կուսակցությունը՝ հավաքելով քվեների 17.5%-ը:

̰
Էրդողանը եռօրյա այցով մեկնել է Գերմանիա

23:38 27.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Բեռլինում նրան ու կնոջը դիմավորել են ոչ միայն պատվո պահակախմբով, այլև բողոքի ցույցերով: Բեռլինի և Անկարայի կապերն էապես վատթարացել են այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել զինվորական հեղաշրջման ձախողված փորձ, ինչը հանգեցրել է աննախադեպ հալածանքների և զանգվածային ձերբակալությունների: Ի […]

̰
Մերկելն առնվազն չի վախենում Ռուսաստանից. Focus-ն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Հվ. Կովկաս այցին

19:25 25.08.2018

Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանն Ադրբեջանի ագրեսիայից խուսափելու հարցում պաշտպանություն է ակնկալում Մոսկվայից, ուստի պահպանում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները:

̰
Ավարտվել է Անգելա Մերկելի պաշտոնական այցը Բաքու

18:37 25.08.2018

Բացի երկկողմ հարաբերություններից, տնտեսական և առևտրային կապերից, կողմերը նաև մի շարք զգայուն հարցեր են քննարկել:

̰
Գերմանիան ցանկանում է միջնորդի դեր կատարել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Մերկել

15:48 25.08.2018

Մերկելի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ բեռ է տարածաշրջանի համար

̰
Ինչո՞ւ էին Հայաստանում ուրախ Անգելա Մերկելի այցի կապակցությամբ. Deutsche Welle-ի անդրադարձը

14:10 25.08.2018

Անգելա Մերկելի այցի հետ կապված Հայաստանում տիրող տրամադրությունը հասկանալու համար պարբերականը հարցազրույց է վարել հայ վերլուծաբանների հետ:

̰
Անգելա Մերկելը Instagram-ի Story-ի բաժնում տեսանյութ է հրապարակել Հայաստանից

17:55 24.08.2018

Առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Instagram-ի էջի Story բաժնում տեսանյութ է հրապարակվել Հայաստանից: «Հաջորդ կանգառը՝ Հայաստան: Ընդունելություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասվում է տեսանյութի մեկնաբանությունում: Այսօր Մերկելը ժամանել է Հայաստան և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այցի շրջանակում կկայանան հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ: Օգոստոսի 25-ին Անգելա Մերկելը կմեկնի […]

̰
Գերմանիան 150 մլն եվրո վարկ կտրամադրի Վրաստանին գազի պահուստարանի կառուցման համար

15:08 24.08.2018

Գերմանական Վերակառուցման և զարգացման բանկը 150 մլն եվրո կհատկացնի Վրաստանին այդ երկրի գազի առաջին պահուստարանի կառուցման համար: Այս մասին ասվում է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի՝ Վրաստան կատարած այցի շրջանակում: Համաձայն տեղեկության՝ ներդրումների ընդհանուր թիվը կազմելու է 220-250 մլն եվրո, […]

̰
Մերկելը Թրամփին նախազգուշացրել է առևտրային պատերազմի հետևանքների մասին

15:27 04.07.2018

Հուլիսի 1-ին Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ մտածում է եվրոպական ավտոմեքենաների համար 20% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին:

̰
Անգելա Մերկելը գնդակ է խաղացել սիրիացի փախստականների հետ

18:35 22.06.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած ուղևորության ընթացքում այցելել է նաև սիրիացի փախստականներին, նրանց Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի տարբերանշաններով շապիկներ է նվիրել և գնդակ  խաղացել, փոխանցում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ նա շփվել է այն դպրոցների աշակերտների հետ, որտեղ լիբանանցի երեխաները պարապմունքներ են անցկացնում Սիրիայից փախստական երեխաների հետ: Մերկելը անգլերենով երեխաներին ասել է, որ Գերմանիան ջանքեր […]

̰
Մերկելն ընդունել է ներգաղթյալների հարցով իրեն ներկայացված վերջնագիրը

22:14 18.06.2018

Մերկելին 2 շաբաթ է տրվել, որպեսզի նա կարգավորի փախստականների հարցը համաեվրոպական մակարդակով:

̰
Մերկելը և Կուրցը խոսել են ԵՄ-ում տիրող լարվածության և ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

13:09 13.06.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նրա ավստրիացի գործընկեր Սեբաստիան Կուրցը Բեռլինում մասնակցել են Քրիստոնեադեմոկրատական միության ամենամյա ֆորումին: Կուրցը նշել է, որ վերջին տարիներին ԵՄ-ի ներսում լարվածությունն ավելացել է: Նա շեշտել է, որ եթե ԵՄ-ն միավորված լինի, ապա կարող է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նման գերտերությունների հետ փոխհարաբերություններում իր ազդեցիկ խոսքն ունենալ: «Այս համատեքստում ես իսկապես հույս […]

̰
«Ռուսաստանին G8-ից հանելն անխուսափելի էր, վերադարձնելը՝ անընդունելի». Մերկել

18:24 06.06.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանին Մեծ ութնյանկի, այժմ` Մեծ յոթնյակի երկրների կազմ վերադարձնելն անհնար է:

̰
Նեթանյահուն եվրոպական այցի շրջանակներում ժամանել է Լոնդոն

16:49 06.06.2018

Նախքան Լոնդոն ժամանելը Նեթանյահուն հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

̰
Նեթանյահուն Եվրոպայում 2 հարց է բարձրացնելու՝ Իրանը և Իրանը

16:46 04.06.2018

Եռօրյա այցի ընթացքում Նեթանյահուն հանդիպում կունենա Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

̰
ԵՄ-ն պետք է պահպանի իր կապը ՌԴ հետ. Մերկել

19:03 16.03.2018

Գերմանիան և ԵՄ անդամ մյուս երկրները նպատակ չունեն բոյկոտելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի առաջնության 2018 թվականի խաղերը՝ ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պայմանավորված: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Interfax-ը:

̰ ̰
BACK_TO_TOP