14:45 13.12.2018
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 13-14-ին Բաքու այցի ընթացքում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահը, հանդիպումը կկայանա այսօր։ Բացի դրանից՝ հանդիպում կկայանա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, կողմերը կքննարկեն երկկողմ փոխգործակցության հանգուցային ասպեկտները, տարածաշրջանային ու միջազգային օրակարգը»,- ասել է Զախարովան:
10:50 05.08.2025
Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները10:43 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պատժամիջոցները համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման «ակնհայտ քայլ»ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ ռուսական նավթի գնորդների նկատմամբ երկրորդական պատժամիջոցները «ակնհայտ քայլ» են ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։ «Իհարկե, խնդրի համար մարտադաշտային լուծում չի կարող լինել. դիվանագիտությունը միակ լուծումն է։ Եվ նախագահ Թրամփը ստեղծում է պայմաններ, որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։ […] ...
10:35 05.08.2025
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը․ գողոնը հայտնաբերվել էՕգոստոսի 1-ին Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց բնակարանից կատարված գողության մասին: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մեկնեցին Գյումրիի Տերյան փողոց: Պարզվեց, որ այդ օրը, ժամը 8-ին մոտ, մի տղամարդ, օգտվելով խոհանոցի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել է տուն և կնոջ պայուսակից գողացել 100 հազար ռուբլի և 475 հազար դրամ: Ձեռնարկված […] ...
10:27 05.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:20 05.08.2025
Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժԻրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ UTC-ի ժամանակով ժամը 5:06-ին՝ Բամ քաղաքից 125 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 99 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:11 05.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ կազմել է 21.1 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 05.08.2025
Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովըԿասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի (ՄԱԿ) ցամաքով շրջափակված զարգացող երկրների երրորդ համաժողովը։ Կազմակերպիչների խոսքով՝ դրան կմասնակցեն ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչներ։ Համաժողովը կսկսվի լիագումար նիստով, որի ժամանակ պետությունների և կառավարությունների ղեկավարները ելույթ կունենան համաժողովում: Նախատեսվում է, որ այն կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […] ...