17:14 14.12.2018
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97%: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունն աճել՝ երաշխիք հանդիսանալով ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման համար: Թեև տարածաշրջանին բնորոշ արտաքին ռիսկերը մնում են արդիական, այնուամենայնիվ, իրականացված սթրես-թեստերի արդյունքները վկայում են, որ Հայաստանի բանկային համակարգի կողմից ռիսկերի կլանման ճկունությունը պահպանվում է:
Ըստ ԱՄՀ գործադիր խորհրդի գնահատման՝ Հայաստանի բանկային համակարգը ունակ է եղել դիմակայել 2014-ի տնտեսական անկման հետևանքներին՝ ինչին էապես նպաստել են նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք մակրոպրուդենցիալ միջոցառումներ։ Բարձր է գնահատվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացների համապատասխանության մակարդակը: Վերոնշյալ սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացներն ամբողջությամբ կամ հիմնականում համապատասխանում են 97%-ով, ինչը զգալիորեն բարելավվել է նախորդ տարիների համեմատ (վերոնշյալ ցուցանիշը 2012-ին կազմել է 93%, իսկ 2005-ին՝ 70%):
ԱՄՀ գործադիր խորհուրդը ողջունել է ֆինանսական համակարգի կայունության և զարգացման մասով արձանագրված առաջընթացը: Կարևորելով դոլարիզացիայի մակարդակի նվազեցմանը, Բազել 3-ի պահանջների և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրմանն ուղղված միջոցառումների շարունակականությունն ու կատարելագործումը՝ Խորհուրդը հանդես է եկել մի շարք առաջարկություններով:
Մասնավորապես, հաշվի առնելով բանկային համակարգի ցածր շահութաբերության մակարդակը, արտարժութային ռիսկից ածանցվող վարկային և իրացվելիության ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը, Խորհուրդն առաջարկել է ներդնել իրացվելիության և կապիտալի նոր պահանջները, վերանայել և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնել Ներքին կապիտալի համարժեքության գնահատման գործընթացը, չաշխատող և վերակառուցված վարկերի հաշվարկը, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ֆինանսական հաշվառումը: Խորհրդի կողմից առաջարկվել է աշխատանքներ իրականացնել ֆինանսական ճգնաժամերի կառավարման գործընթացների կատարելագործման ուղղությամբ՝ այն առավել սահուն և համապարփակ դարձնելու նպատակով:
Ֆինանսական հատվածի գնահատման ծրագիրն (FSAP) իրենից ներկայացնում է առանձին երկրների ֆինանսական համակարգերի համակողմանի վերլուծություն: Զարգացող և անցումային երկրներում գնահատումն իրականացվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից համատեղ: Ֆինանսական հատվածի գնահատման ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ ֆինանսական կայունության և ֆինանսական զարգացվածության գնահատումներից:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...