11:30 15.12.2018
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ ու պատրաստակամություն հայտնել աջակցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ belta.by-ից: Այդպիսի տեղեկություն կա նաև Տաջիկստանի նախագահի պաշտոնական կայքում:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման վերաբերյալ: Կարևորվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերակատարությունը միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և զենքի, կազմակերպված և անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում:
Կողմերը հետաքրքրություն են հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ժամանակակից աշխարհի բացասական երևույթների դեմ պայքարում համագործակցության ամրապնդման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տաջիկստանի նախագահն ու Բելառուսի ԱԽ պետքարտուղարը վստահություն են հայտնել, որ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար անհրաժեշտ է ՀԱՊԿ շրջանակում կնքված համաձայնագրերի իրագործումը:
Հիշեցնենք, որ Բելառուսը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկել էր Ստանիսլավ Զասի թեկնածությունը, որին իր աջակցությունն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
08:30 23.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին հուլիսի 23-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին, հաղորդում է Reuters-ը։ «Վաղը մեզ կմիանա Եվրոպան, իսկ հաջորդ օրը՝ ևս մի քանի երկիր», – մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը Ճապոնիայի հետ առևտրային համաձայնագրի մասին հայտարարությունից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան մոտ 550 միլիարդ դոլար կներդնի Միացյալ […] ...
08:22 23.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:15 23.07.2025
Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը2024 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող Իսպանիայի և Ամերիկայի գավաթի հաղթող Արգենտինայի հավաքականների միջև Ֆինալիսիմայի հանդիպումը, ինչպես արդեն նշվել էր, նախատեսվում է անցկացնել 2026 թվականի մարտին։ Ճանաչված լրագրող Գաստոն Էդուլի տեղեկություններով՝ հանդիպումը կկայանա մարտի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Ճշգրիտ օրը և անցկացման վայրը դեռևս չեն հաստատվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի ազգային հավաքականների միջազգային […] ...
08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՀուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...
08:05 23.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 23.07.2025
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականումChampionat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանն էլ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։ Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։ Կիսապաշտպաններ․ […] ...