Բելառուսական ԶԼՄ-ները շարունակում են ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթից հրապարակումները։ Բելառուսի առաջնորդը մասնավորապես պատմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ իր երկխոսության մասին, որի ժամանակ պատասխանել է Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ նրա դժգոհությանը։
«Պուտինի ներկայությամբ ասացի. «Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լռում ՝ ասա, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես»,-ասել է Լուկաշենկոն:
Երկրորդ տեղում Իսրայելն է, երրորդում՝ Թուրքիան, դե իսկ չորրորդ կամ հինգերորդը, հաշվի առնելով «Պոլոնեզ»-ը՝ Բելառուսը: Ինչի՞ ես հարձակվում Բելառուսի վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշնե՞րը հասկանան: Դե ասա, ես կլռեմ»,-ասել է Լուկաշենկոն: