Քննարկվել են ՀՀ-ում խնամակալության և հոգաբարձության մարմինների հանձնաժողովների աշխատանքի վերլուծության արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Քննարկվել են ՀՀ-ում խնամակալության և հոգաբարձության մարմինների հանձնաժողովների աշխատանքի վերլուծության արդյունքները

12:25 17.12.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել  է «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» թեմայով միջմասնագիտական քննարկմանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Շուշան Ղուկասյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Այսօր մենք քննարկելու ենք շատ կարևոր և արդիական խնդիր, ներկայացվելու են համապատասխան վերլուծություն Հայաստանում խնամակալության և հոգաբարձության մարմինների հանձնաժողովների գործունեության վերլուծությունը, դրանում առկա բացերը: Բոլորս քաջատեղյակ ենք, որ այս ոլորտը կարգավորման լուրջ կարիք ունի, ուստի մեր ջանքերը պետք է միտված լինեն խոչընդոտները վերացնելուն, ինչպես նաև այս դաշտի քաղաքականություն մշակող մարմնի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտորեն համագործակցելուն»,- ասել է փոխնախարար Քրմոյանը:

Նրա խոսքով՝ առկա են մի շարք խնդիրներ՝ կապված մասնագետների վարձատրության, պրոֆեսիոնալիզմի, վերապատրաստումների անհրաժեշտության, սոցիալական դժվարությունների հետ:

«Չպետք է մոռանալ, որ սոցիալական աշխատակիցները բացառապես գործ ունեն մարդկային կյանքերի հետ, ուստի պետք է կարգավորվեն նաև այդ ոլորտում առկա թերությունները»,- ընդգծել է փոխնախարարը:

Սուրեն Քրմոյանը, կարևորելով սոցիալական ծառայությունների դերն ու նշանակությունը, համոզմունք է հայտնել, որ եթե լուծվեն հատկապես սոցիալական խնդիրները, իրավախախտտում կատարած անձինք այլևս քրեակատարողական հիմնարկ հետ չեն վերադառնա, քանի որ շատ են դեպքերը, երբ մարդիկ չունենալով հանցագործություն կատարելու միտում, սոցիալական ծանր վիճակի պատճառով հայտնվել են իրավախախտում կատարածի կարգավիճակում:

Հավելենք, որ խնամակալության և հոգաբարձության մարմինների  ոլորտը կարգավորող, քաղաքականությունը մշակող մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Արդարադատության նախարարությունը թեմայի վերաբերյալ կատարել է համապատասխան ուսումնասիրություններ,մասնավորապես՝ Շուշան Ղուկասյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել ոլորտի բացերը, եվրոպական երկրների փորձը, ինչպես նաև ներկայացրել է թերությունները շտկելու իրավական լուծումները: Ներկայացված առաջարկությունները կքննարկվեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP