18:30 17.12.2018
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Комсомольская правда»-ի ուղիղ եթերում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Մոսկվան չի ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, հայտարարել է, որ այդ դեպքում Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան:
«Դուք ցանկանում եք ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություննե՞րը: Իսկ հետո՞: Կորցնել մնացած Ուկրաինա՞ն: Այն թողնել նացիստների՞ն»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նաև հայտարարել է, որ ուկրաինական վարչակարգն ունի նացիստականի բոլոր հատկանիշները:
«Մենք չենք կռվում ուկրաինական վարչակարգի դեմ: Ուկրաինական վարչակարգի դեմ, որն ունի նացիստականի և նեոնացիստականի բոլոր հատկանիշները, կռվում են Ուկրաինայի քաղաքացիները, ովքեր ապրում են Դոնբասում»,- հավելել է Լավրովը:
Լավրովը նաև պատասխանել է այն հարցին, թե ինչու Մոսկվան չի խզում Կիևի հետ հարաբերությունները:
«Մենք ուկրաինական պետության հետ հարաբերություններ ունենք, իսկ ուկրաինական պետությունն ավելին է և ավելի կարևոր է մեզ համար, քան այն վարչակարգը, որը իշխանության է եկել այն բանի պատճառով, որ Արևմուտքը դավաճանել է միջազգային իրավունքի և միջազգային վարվելակերպի բոլոր նորմերը»,- նշել է Լավրովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Լավրովը նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի վերջին Ղրիմի սահմանին զինված սադրանք է ծրագրում: Այդ դեպքում, Լավրովի խոսքերով, ռուսական կողմից պատասխանը չի ուշանա և Ուկրաինայի համար այն «թեթև չի թվա»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...