00:58 18.12.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակային բանավեճի հրավերը մերժելու վերաբերյալ։
«Հենց նոր «Ազատության» ուղիղ եթերում Խորհրդարանում վերջին՝ երրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի ուժասպառ ղեկավար Էդմոն Մարուքյանն ուղղակիորեն մերժեց ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ իմ առաջարկը…
Ու գիտեք՞ ինչ հիմնավորմամբ. թե ինչ-որ քաղաքական ուժի որերորդ համարը (նկատի ունի ինձ) չի հասկանում, թե ում ուր է հրավիրում…
Վայ Էդմոն Էդմոն…
Ուր հասար…
Ինչ կապ ունի, թե որ համարի խաղացողն ես թիմում. միթե՞ մարզաշապիկի համարն է կանխորոշում խաղացողի որակը…
Էդմոն, աստղայինը քեզ էլ տարավ…
Եվ դա ասում է այն նույն Էդմոնը, ով Պետաիրավական հանձնաժողովի նիստերին իմ ելույթներն այնպես ակնապիշ էր ունկնդրում, ինչպես առաջին անգամ կինոթատրոն բերված երեխան՝ սարսափ ժանրի ֆիլմ դիտելիս…
Եվ հետո, Էդմոն, ես քեզ բանավեճի էի հրավիրել՝ իբրև իրավաբանն իրավաբանի, պատգամավորը՝ պատգամավորի ու, ի դեպ, ոչ թե ասենք՝ դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու, այլ քո իսկ արտահայտած մտքերի իրավական հիմքերը քննարկելու…
Մինչդեռ երեկ մեծամտաբար պարծենում էիր, թե պատրաստ ես բանավիճել ցանկացածի հետ…
Ահագին խորհելու բան ունես, Էդմոն….
Բանավեճից փախնելով, այնուամենայնիվ, դու մի հարցոմ ճիշտ ես. դու կանխեցիր քո քաղաքական վախճանը…
Կեցցես ծնունդով Լոռեցի, բայց Լոռեցու ազնվությունից ու քաջությունից զուրկ իմ «կլասիկ» գործընկեր…
Ի դեպ, հա, Էդմոնն այսօր մի բացահայտ սուտ էլ տարածեց, թե իբր մեզանից որևէ մեկը չհանդգնեց ապրիլի 17-ին խոսել Սերժ Սարգսյանի դեմ…
Շուտով կտեղադրեմ այս սուտը հերքող անվիճելի ապացույցը…»,- ասված է գրառման մեջ։
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...