14:22 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Գյումրիում 57-ամյա կնոջ մահվանը, որի մեջ մեղադրվում է ռուսական ռազմաբազայի զինծառայողը: Նա խնդրեց միջադեպի մասին խոսելիս այլ ձևակերպում տալ:
«Երբ ասում եք` «այսպես ամեն անգամ», տպավորություն է, թե մեր զինծառայողները մեկը մյուսի հետևից հանցանքներ են գործում»,- ասաց նա:
Կոպիրկինը նշեց, որ իրեն իրավունք չի վերապահում մեկնաբանել այդ գործի մանրամասները, դա իրավապահների գործն է, նա նաև նշեց, որ քննչական մարմինները և ռազմաբազան, իր տեղեկություններով, սերտորեն համագործակցում են:
«Գործի քննությունը հիմնված է հայկական օրենսդրության և իրավական պայմանագրային այն փաստաթղթերի վրա, որոնք կարգավորում են Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեությունը»,- նշեց Կոպիրկինը:
Դեսպանն ընդգծեց մի պահ, որ արդեն իսկ շեշտել են`չի կարելի քաղաքականացնել այդ հարցը: Կատարվածը, ըստ դեսպանի, սարսափելի հանցագործություն է, և կատարվածի առթիվ նա իր խորին ցավակցությունները հայտնեց մահացած կնոջ հարազատներին, ընդգծեց` բնական է, գործը պետք է քննվի, մեղավորը պետք է պատժվի, սակայն անթույլատրելի է այն քաղաքականացնել:
«Դա չի օգնելու ո՛չ օբյեկտիվությանը, ո՛չ քննության արդյունավետությանը»,- ասաց նա:
Հարցին` ինչպե՞ս է կատարվում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների ընտրությունը, դեսպանը պատասխանեց, որ այդ հարցի հետ դեսպանատունը որևէ կապ չունի: Հարցին` իրենց չի՞ մտահոգում արդյոք տեղի բնակչության` ռազմաբազայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը նման միջադեպերից հետո, դեսպանը նշեց, որ տեղի բնակիչների արձագանքն ու վերաբերմունքն իրենց շատ է հետաքրքրում, անգամ ռազմաբազայի պայմանագրա-իրավական փաստաթղթերում գրված է, որ նրանք աշխատում են նաև տեղի բնակչության հետ, այսինքն` վերաբերմունքը շատ կարևոր է: Կոպիրկինը հայտնեց, որ իրենք այս հարցով մշտական կապի մեջ են ռազմաբազայի ղեկավարության հետ, սակայն ցավով նշեց, որ հասարակության ուշադրությունը նախ նմանատիպ միջադեպերն են գրավում, իսկ տեղի բնակչությանը ցուցաբերվող օգնությունն ամենատարբեր հարցերում, այդ աշխատանքը, որ մշտապես է տարվում, մնում է ստվերում:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...