13:04 19.12.2018
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկատվությանը, որը վերաբերել է Ծառուկյանի կողմից BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարները չվճարելուն։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ժամանակ» թերթն այսօր հերթական անգամ «փայլել» է զառանցանքի անգերազանցելի չափաբաժնով: Նախ ի պաշտոնե, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, անդրադառնամ «Փարավոն» ժամանցի և հանգստի համալիրին վերաբերող ցնդաբանությանը, թե իբր դրա կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերն ու կահավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի:
Գագիկ Ծառուկյանի և նրա անգլիացի գործընկերների կողմից 100 միլիոն դոլարից ավելի ներդրումների օրինականությունը հաստատող բոլոր փաստաթղթերին, ցանկության դեպքում, կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք և այստեղ գործ ունենք բացառապես դասական ցնդաբանության հետ:
Ինչ վերաբերում է ինձ աշխատանքից ազատելու մասին զառանցանքին: Սովորաբար նման ցածրորակ, էժանագին և զավեշտալի հրապարակումները չեմ մեկնաբանում, սակայն այս դեպքում բացառություն կանեմ: Ակնհայտ է, որ տվյալ լուրը գրողն ու առավել ևս պատվիրատուն գտնվել են, մեղմ ասած, անհավասարակշիռ վիճակում կամ հոգեխանգարմունքի նոպա են ունեցել:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ հողաթափիկ ինֆուզորիայի հոգեբանություն ունեցող որոշ սուբյեկտներ, տենչալով իրենց համար խիստ ցանկալին իրականության տեղ հրամցնել, փորձել են նման ստահոդ լուրեր շրջանառել:Ստիպված եմ, սակայն, հիասթափեցնել նրանց: Հրապարակումը ծայրից ծայր զավեշտ է: Եթե ոմանք ինչ-որ բան այդպես էլ չեն կարողանում մարսել, ապա խորհուրդ կտամ դիմել բժիշկների օգնությանը, մոտակա դեղատնից գնել մարսողական պրեպարատներ կամ պարզապես սառը ջուր խմել: Ասում են ՝օգնում է…»:
19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին20:30 25.06.2025
Գոռ Երիցյանը պարտություն է կրելԿիսամիջին քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը (20-2) Կալիֆոռնիայի Սանտա Ինես քաղաքում մենամարտ է անցկացրել ամերիկացի Վերնոն Բրաունի (14-2) հետ: Երիցյանը 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկվել և պարտություն կրել: Մինչև 7-րդ ռաունդը հայ բռնցքամարտիկը միավորներով առավելություն է ունեցել: ...
20:25 25.06.2025
Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ «Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար, հայտնում են նախարարությունից։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին։ Խուդաթյանն ընդգծել է, որ այս ոլորտում համագործակցության հսկայական ներուժ կա, […] ...
20:17 25.06.2025
Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հեղաշրջման հերթական փորձն այլևս նորություն չէ։ Գրեթե միշտ նույն շրջանակներն են, նույն անփույթ ձեռագրով, այս անգամ նաև եկեղեցական քողի տակ, նույն նենգությամբ ու նույն արհամարհանքով ժողովրդի հանդեպ՝ նրան անվանելով էշ, ժեխ ու անասուն։ Չկարողանալով համակերպվել իրենց պարտությանը՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած և […] ...
20:13 25.06.2025
Մեծ ակումբ եմ տեղափոխվել․ ԹիկնիզյանՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իր` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Հիանալի տպավորություններ ունեմ։ Տեղափոխվել եմ մեծ ակումբ, որը եվրոպական մրցաշարերին է մասնակցում։ Պատասխանատվություն եմ զգում։ Հուսով եմ` կօգնեմ «Ցրվենա Զվեզդային»։ Հասցրել եմ ծանոթանալ մարզչական շտաբի և խաղընկերներիս հետ: Ամեն ինչ անցել է այնպես, ինչպես սպասում էի։ «Ցրվենա Զվեզդայի» հետ նպատակս Չեմպիոնների լիգային […] ...
20:06 25.06.2025
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստումՀունիսի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը, այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Նիստի նպատակն էր ամրապնդել ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ ուղղված ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության կանխարգելմանը։ […] ...