21:30 19.12.2018
Դեկտեմբերի 19-ին Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,
Խորհրդարանի նախագահը շնորհավորել է կուսակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում ցուցաբերած արդյունքների առթիվ և կարևորել ԼՀԿ պատվիրակության առաջին պաշտոնական այցն Արցախ:
ԱԺ նախագահը, ընդգծելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակելու կարևորությունը, հույս է հայտնել, որ նոր խորհրդարանում ԼՀԿ խմբակցությունը նպաստելու է այդ կապերի ամրապնդմանը՝ նոր որակ հաղորդելով արդեն իսկ կայացած ձևաչափերին։
Աշոտ Ղուլյանը արժևորել է նաև ՀՀ ԱԺ – ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը՝ համազգային նշանակության հարցերի լուծման համատեքստում։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ կուսակցությունը պատրաստակամ է Արցախի քաղաքացիների ձայնը լսելի դարձնել թե՛ ՀՀ նոր խորհրդարանում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես անվտանգությանը վերաբերող հարցերը։
Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը Աժ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ՝ հանդիպել է խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ԱԺ նախագահի տեղակալը ներկաների անունից շնորհավորել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալու կապակցությամբ և հույս հայտնել, որ այսուհետ ևս երկու խորհրդարանների միջև համագործակցությունն արդյունավետ կլինի:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ ընտրվելուց հետո Արցախ կատարած առաջին այցի նպատակը տեղի իշխանությունների հետ Արցախին և Հայաստանին վերաբերող առաջնահերթությունների քննարկումն ու կարծիքների հավաքագրումն է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններին, քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը, Արցախի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն միջխորհրդարանական համագործակցությանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը և բանակցային գործընթացի ձևաչափին վերաբերող թեմաներ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...