Տպավորված եմ նրա անցած ճանապարհով և գիտելիքներով. Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ-ի ռեկտորի ԺՊ-ի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Տպավորված եմ նրա անցած ճանապարհով և գիտելիքներով. Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ-ի ռեկտորի ԺՊ-ի մասին

18:32 20.12.2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որին մասնակցել են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Արայիկ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը երեկ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարի պաշտոնակատարի խոսքերով՝ քննարկվել և որոշում է կայացվել ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանին:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Կորյուն Աթոյանին՝ նշելով, որ վերջինիս աշխատանքը հեշտ չի եղել, և մամուլի հրապարակումներն էլ վկայում են, որ անցնող տարիները եղել են բարդ բարեփոխումների տարիներ: Նախարարի պաշտոնակատարի խոսքերով՝ կատարված աշխատանքը կարելի է տվյալ փուլի համար հաջողված համարել՝ նկատի ունենալով մասնագիտությունների խոշորացման, կադրերի երիտասարդացման և մյուս ուղղություններով փոփոխությունների սահմանված նշաձողը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նախարարության համար կադրերի երիտասարդացումը կարևոր ուղղություններից է, սակայն այն ինքնանպատակ չէ: Անդրադառնալով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ռուբեն Հայրապետյանը ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսորներից է:

«Տպավորված եմ նրա անցած ճանապարհով և գիտելիքներով, և սա կարելի է երիտասարդության, փորձի և գիտելիքների համադրության լավ օրինակ համարել»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ ներկաներին հորդորելով համագործակցել բուհի նոր ղեկավարության հետ:

Անդրադառնալով ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցների կողմից երեկ հրապարակված բաց նամակին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պատրաստ է քննարկել հայեցակարգային, սկզբունքային հարցեր, սակայն թույլ չի տա, որ մեկ մարդ կամ մարդկանց փոքր խումբ խաթարի բուհերի աշխատանքը։

Նրա խոսքերով՝ միայն համագործակցային մթնոլորտում հնարավոր է անել առավելագույնը բուհական համակարգում արագ փոփոխություններ կատարելու համար: Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել  է, որ առաջիկայում պատրաստ կլինի բուհի կառավարման խորհրդի կազմը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այս հարցում ԿԳՆ-ի մոտեցումը բուհերի խորհուրդների ապաքաղաքականացումն է:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարման կարևոր և պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար:

Նա նշել է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու և փոփոխությունները կյանքի կոչելու համար հարկավոր է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը ընդհանուր գործին՝ վստահեցնելով, որ պատրաստ է աշխատել փոխգործակցության մթնոլորտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

BACK_TO_TOP