21:47 20.12.2018
«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Դիլիջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։ «Վերջերս քննարկվում է Լավրովի հայտարարությունը։ Մեր կառավարության օրոք այդպիսի թեմայով որևէ հարց չի քննարկվել»,- ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում նշել էր, որ Մոսկվան ու Երևանը կստորագրեն մի փաստաթուղթ, որը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը Հայաստանում գործող կենսալաբորատորիաների տարածքում։ Նա նշել էր, որ դա թույլ կտա կենսալաբորատորիաների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնել։ Լավրովի խոսքով` թեև Հայաստանն ու Վրաստանը ռուս դիվանագետների համար ազատ մուտք են բացել դեպի լաբորատորիաներ, այնտեղ պետք է ստուգումներ անցկացնեն մասնագետները, ոչ թե գերատեսչությունների ներկայացուցիչները։
Մարիա Զախարովայի խոսքերով՝ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է, որի հետ հարաբերությունները միջկառավարական բնույթ են կրում։ Ըստ նրա, երբ Ռուսաստանը խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների, որևէ պայմանագրի կամ երևույթի մասին, նկատի ունի Հայաստան պետությանը՝ անկախ նրանից, թե ինչպիսին է ներքաղաքական դրությունը և ներքաղաքական դասավորությունը։ «Մենք գործ ունենք Հայաստան պետության հետ»,- ասել է Զախարովան։
21:00 10.07.2025
Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Միայն երեկ է պասշտոնապես հայտարարվել այս հանդիպման մասին, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ հանդիպումը բավականին երկար մշակված, նախապատրաստված, հասունացած էր։ Որքա՞ն կարևոր նշանակություն ունի հանդիպման վայրը, ինչի մասին էր Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը և առհասարակ […] ...
20:50 10.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն 3-րդ թաղ․ 14, 15, 16, 17, 18 շենքեր, Արմավիրի մարզ՝ 11:00-15:00 Ակնալիճ գյուղն ամբողջությանբ, 11:00-17:00 Գայ գյուղ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Փարպի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 […] ...
20:40 10.07.2025
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահինՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը: «Լա լիգան միշտ նույնն է: Նման մեկնաբանություններ լսել նախագահի՞ց։ Ես չեմ տեսել, որ Անգլիայի կամ Իտալիայի առաջնությունների ղեկավարներն իրենց այսպես պահեն: Մենք խաղացինք աշխարհի ակումբային առաջնությունում, որը հիանալի մրցաշար է: Ոչ ոք խնդիր չունի շատ մրցաշարերի մասնակցելու հետ […] ...
20:30 10.07.2025
Ռուբիո. ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են համաձայնեցված ժամանակացույցի համաձայնԱմերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինա, ընդհանուր առմամբ, շարունակվում են Վաշինգտոնի վարչակազմի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համաձայնեցված ժամանակացույցի համաձայն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ընդհանուր առմամբ, Ուկրաինային օգնությունը շարունակվում է Կոնգրեսի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն», – ասել է նա՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական մատակարարումների վերջերս դադարեցումը։ […] ...
20:07 10.07.2025
Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ «Ուիմբլդոնի» եզրափակչում էԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչի ուղեգիր: Աշխարհի 12-րդ ռակետն «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-4 հաշվով հաղթեց առաջին ռակետ Արինա Սաբալենկային: Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Բելինդա Բենչիչն ու Իգա Շվյոնտեկը: ...