11:35 21.12.2018
Ապրիլյան պատերազմից առաջ հայկական կողմում ունեցել են տեղեկություններ այն մասին, որ հակառակորդը կուտակումներ ունի առաջնագծում։ Այս մասին տեղեկությունները երեկ հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար (այն ժամանակ՝ նախարարի առաջին տեղակալ) Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին։
«Հակադիր ուժերի, այսինքն՝ մեր հակառակորդի ուժերի և հայկական ստորաբաժանումների միջև շատ փոքր տարածություն կա։ Մենք պարբերաբար հետևում ենք Ադրբեջանի զինված ուժերի տարբեր տեսակի տեղաշարժումներին։ Այդ ժամանակահատվածում ևս դա գրանցվել է, բայց դա միշտ չէ, որ նշանակում է՝ հարձակում է լինելու», – ասել է Տոնոյանը։
Նախարարի պաշտոնակատարը բացատրել է, որ գործողությունները սկսել են ադրբեջանական հատուկ ուժերը, որոնք առհասարակ գործում են ծածուկության պայմաններում, սակայն հայկական կողմն իմացել է այդ գործողությունների մասին։
Այս մասին Տոնոյանը հայտնել է այն համատեքստում, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈւ հետախուզության պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանը հետագայում հեռացվել էր պաշտոնից և ուղարկվել Ռուսաստան՝ այնտեղի հայկական դեսպանությունում որպես ռազմական կցորդ աշխատելու։ Իսկ օրեր առաջ Հայաստանի նոր վարչապետը նրան նշանակել է իր խորհրդականի պաշտոնում։
Թե ինչու է Արշակ Կարապետյանը ժամանակին հեռացվել հետախուզության պետի պաշտոնից, Տոնոյանը հրաժարվել է պատասխանել։
«Ես չեմ կարող մեկնաբանել Գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները …», – ասել է Տոնոյանը։
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...