19:21 21.10.2017
Բիթքոյն- (հայերեն՝ կրիպտոարժույթ)-էլեկտրոնային արժույթ:
Սա հաստատուն միավոր է, որով թվային հարթակներում կարելի է կատարել ամենատարբեր գործարքներ, ինչպես օրինակ՝ Բիզնես գործարքներից մինչև փոքրիկ զարդատուփ գնելը:
Որքան էլ տարօրինակ է, այն գոյություն ունի միայն թվային հարթակում, ֆիզիկապես դրամական միավոր չէ, և հետևաբար, շոշափել հնարավոր չէ:
Այս անտեսանելի ու չշոշափվող արժույթի կոնցեպտն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2008 թվականին՝ Սատոշի Նակամոտոյի կողմից, ում մասին դեռևս որևէ տեղեկություն պարզված չի: Հայտնի չէ՝ արդյոք դա անհա՞տ է, թե անհայտ անձանց խմբի անվանում:
Այդուհանդերձ, տերմինը հասարակության լայն շրջանակներ սկսեց ներթափանցել 2013 թվականին և անցած մի քանի տարիների ընթացքում ստացավ գործարքներ իրականացնելու նպատակով ամենագործածվող միջոցներից մեկը:
Պարզենք, թե ինչպես է այս արժույթը դրվում շրջանառության մեջ, և ինչի արդյունքում է դարձել այդքան պահանջված:
Բիթքոյնի համակարգը իսկական սարդոստայն է հիշեցնում: Այստեղ յուրաքանչյուր գործարք պարունակում է ինֆորմացիա՝ նախկինում կատարված գործարքի մասին: Այսինքն, տվյալ պահին համակարգից օգտվող ֆիզիկական անձը հնարավորություն ունի շղթայական համակարգով տեղեկանալու նախկինում կատարված գործարքների՝ այսպես ասած, պատմությանը:
Գործարքների համակարգը կառավարվում է «Բլոկչեյն» (բլոկների շղթա) անվանումը կրող առցանց գրանցամատյանի միջոցով: Սա թվային տեխնոլոգիա է, որի միջոցով գրանցվում ու հաստատվում են բիթքոյնով կատարված առցանց գործարքները:
Առցանց գնումների ու այլ գործարքների անվտանգության առումով, այս համակարգը մի քանի առավելություններ ունի:
Կրիպտոարժույթը պահվում է հատուկ թվային դրամապանակներում, որոնք հնարավոր է ստեղծել Blackchain ծառայության միջոցով՝ ընդամենը մի քանի րոպեում:
Դրա համար անհրաժեշտ է մուտքագրել էլեկտրոնային հասցեն և լավ գաղտնաբառ մտածել: Այս գործընթացը կոչվում է մայնինգ: Գրանցվելուց հետո, որպես պարգևատրություն ստանում եք բիթքոյն: Ի դեպ, դրանք անսահմանափակ չեն. մեկ օգտատերը կարող է ստեղծել առավելագույնը 21 միլիոն բիթքոյն:
Համակարգն ունի նաև իր՝ այնպես ասած, «բաց» կողմերը.
1.Մեխանիզմների բացակայության պատճառով որևէ կերպ չի երաշխավորվում ստեղծված դրամապանակների պահպանությունը: Դրամապանակի տվյալների կորստի դեպքում դուք ցանկացած պահի կարող եք կորցնել ձեր խնայողությունները:
2.Էլեկտրական արժույթների փոխարժեքի անկայունություն:
3.Երբեմն անփորձ շահառուները կարող են մեծ վնասներ կրել, եթե չեն տիրապետում համակարգի բոլոր կանոններին:
Այնուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ առցանց գնումների հանդեպ հետաքրքրության մեծացմանը զուգահեռ, աշխարհի մի շարք երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Չինաստանը, մեծանում է նաև Կրիպտոարժեքի/Բիթքոյնի հանդեպ հետաքրքրվողների շրջանակը:
Մեր երկրում այս համակարգը դեռ չի գործում: Հայաստանի ԿԲ-ի ներկայացուցիչները խորհուրդ են տալիս դեռևս ձեռնպահ մնալ թվային արժույթներից օգտվելուց, քանի դեռ մեր երկրում չեն գործարկվել համապատասխան մեխանիզմներ:
Մինչև 2017 թվականը բիթքոյնի փոխարժեքը կազմում էր 3000 ԱՄՆ դոլար: Մեկ ամիս առաջ այն հասել էր 5000 դոլարի: Bitfinex բորսայի տվյալներով, այժմ բիթքոյնի արժեքն հատել է 6000 դոլարի սահմանը:
18:55 01.05.2025
Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...
18:42 01.05.2025
Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառըԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...
18:30 01.05.2025
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունելՎալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...
18:11 01.05.2025
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասինԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...