22:29 23.12.2018
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևանում վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել: Երևանի բնակիչ Արթուր Գասոյանն իր վարած Mercedes մակնիշի 57 PQ 555 համարանիշի ավտոմեքենայով Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա Մ.Հ.-ին, 13-ամյա Ա.Չ.-ին, 15-ամյա Հ.Մ.-ին և 13-ամյա Ա.Ն.-ին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող մեկ այլ Mercedes մակնիշի 10 GZ 099 համարանիշի և Nissan մակնիշի 35 FA 809 համարանիշի ավտոմեքենային: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկված երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Հիվանդանոցից հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նրանցից 3-ը կարճ ժամանակ անց դուրս կգրվեն հիվանդոնցից, իսկ 1-ն էլ ստացել է սրունքի կոտրվածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր ու ավտոմեքենայի ուղղությունը իր առջև հայտնված երեխաների դիմացից չթեքեր այլ ուղղությամբ, ապա երեխաները ավելի լուրջ վնասվածքներ կստանային: «Վարորդը երեխաներից փախցրեց ավտոմեքենան ու բախվեց կայանված ավտոմեքենաներին»:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Գասոյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչությունում, որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ: Ոստիկանությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
09:13 01.05.2025
Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների […] ...
09:10 01.05.2025
Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի […] ...
09:00 01.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլելԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...
08:48 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 01.05.2025
Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունըԲրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...
08:30 01.05.2025
ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ ՔելլոգԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...