Ոստիկանությունը մի շարք մարզերում յուրացման դեպքեր է բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Ոստիկանությունը մի շարք մարզերում յուրացման դեպքեր է բացահայտել

18:55 24.12.2018

Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ: Ներկայացնենք վերջին մի քանի օրերի ոստիկանության բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում:

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքի նախկին ղեկավարն իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք յուրացումներ ու չարաշահումներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության ծառայողները համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողների հետ, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արևաբույր համայնքի նախկին ղեկավարը օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2014 թվականից, նույն գյուղի մի բնակչի հրամանագրել է որպես համայնքապետի տեղակալ, այնուհետև՝ առաջատար մասնագետ, սակայն վերջինս պատշաճ աշխատանքի չի եկել և չի կատարել աշխատանքային գործառույթները, նրա փոխարեն աշխատանքն արել են համայնքապետարանի այլ աշխատակիցները:

Հրամանագրված քաղաքացու անվամբ համայնքապետարանի բյուջեից դուրս է գրվել շուրջ 4.370.000 դրամ որպես աշխատավարձ և պետությանը պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

Յուրացման փաստով մեկ այլ օպերատիվ տեղեկություն ոստիկանություն ստացվել է Շիրակի մարզից:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կառուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Աշոցքի բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը օգտագործելով պաշտոնական դիրքը, 2015 թվականին որպես բակապահ է ձևակերպել եղբոր կնոջը, իսկ 2017-ից 2018 թվականներին որպես օպերատոր է ձևակերպել որդուն:

Նրանք իրականում աշխատանքի չեն գնացել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 2.000.000 դրամը յուրացվել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

Հաջորդ դեպքն էլ արձանագրվել է Արմավիրի մարզում:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կառուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ և ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Դաշտ համայնքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը 2013-ից մինչև 2018 թվական դպրոցի պահակի հաստիքին հրամանագրել է իր որդուն, նա աշխատանքի չի գնացել և նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 3.590.000 դրամը յուրացվել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ յուրացման կամ վատնման հատկանիշներով:
Կատարվում է քննություն:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

16:20 18.08.2025

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերում են Սիսիան-Քաջարան […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը

16:13 18.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.56 մ (17.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.735 մլն.մ³, […] ...

ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարություն

16:04 18.08.2025

ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարություն

ՀՖՖ-ն հորդորում է սև շուկայից Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս չգնել։ «Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ: Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել […] ...

Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:55 18.08.2025

Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ ​Հովտային և նախալեռնային շրջաններում կատարվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաք։ Շարունակվել է խոտաբույսերի աճը և ծխախոտի տերևների չորացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական սնուցող ոռոգման աշխատանքներ։ ​ Առանձին լեռնային շրջաններում […] ...

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

15:47 18.08.2025

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

15:32 18.08.2025

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ  ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։   ...

BACK_TO_TOP