11:57 25.12.2018
Առևտրային բանկերում և վարկային կազմակերպություններում նախատոնական աշխուժություն է: Սպառողական վարկերի ձևակերպման ծավալները մեծացել են: Այս ընթացքում ֆինանսական կառույցներից փոխառությունները ոչ թե բիզնես կամ գյուղատնտեսական նպատակներով են, այլև սպառողական: Ավելի պարզ ՝ վարկ են վերցնում ամանորյա սեղանի համար: Սա այն վարկատեսակն է, որը կոնկրետ նպատակի ծառայելու սահմանափակումներ չի դնում: Սպառողական վարկով ուսման վարձ են տալիս, այլ բանկերում ունեցած պարտավորությունները մարում, իսկ երբ վարկը նախատոնական է, ուրեմն այն նաև ճոխ սեղան ունենալու համար է:
Իսկ վարկավորման ծավալների մեծացման հիմնական պատճառն անցնող տարվա ամռանը տեղի ունեցած, այսպես կոչված, վարկային համաներումն էր՝ կառավարությունը զիջեց մինչև հունիսի 1-ը կուտակված տույժերը: Արդյունքում սև ցուցակները մաքրվեցին, ու շատերը նորից վարկ վերցնելու հնարավորություն ունեն:
«Հաճախորդը հիմա տեսնում է, որ կարող է ֆինանսավորվել և հետագայում կարգավորել իր ֆինանսական վիճակը, ձգտում է, որ իր պարտավորությունները կատարի, հետագայում նորից օգտվի բանկային ծառայություններից: ՀՀ ֆինանսական շուկայի միտումը դեպի տոկոսադրույքների նվազումն է: Կենտրոնական բանկը որոշակի քաղաքականություն է վարում այդ ուղղությամբ: Սա այս կառավարության թիրախն է»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է «Արեգակ» ՈՒՎԿ Գյումրիի և Արթիկի մասնաճյուղերի կառավարիչ Էդուարդ Մանուկյանը:
Ոսկու գրավադրմամբ վարկերի տոկոսադրույքը նվազել է: Նախկին՝ ամսական 2 տոկոսի փոխարեն այժմ 1 տոկոսանոց վարկեր են տալիս: Վարկավորման տոկոսները նվազման միտում ունեն: Ըստ մասնագետների՝ սա նպաստել է, որ պահանջարկն ավելանա:
Դրամական հոսքերի ակտիվությունը փոքր-ինչ նվազում է տոներից հետո: Այս ընթացքում արտագնա աշխատանքի արդյունքում բերված գումարներն են շրջանառության մեջ: Այսպես մինչև գարուն, երբ մեկնողները նորից են գնում, իսկ ֆինանսի միակ աղբյուրը նորից վարկերն են մնում:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...