20:05 25.12.2018
Լիբանանի զբոսաշրջության նախարարը հայ է. նա Ավետիս Կիտանյանն է: Լիբանանցի զբոսաշրջիկներին Հայաստան ուղղելու հարցում մի կողմից՝ հայկական արմատներն են իրենց գործն անում, մյուս կողմից՝ օբյեկտիվ իրականությունը: Նրա կարծիքով՝ Հայաստանն այն երկիրն է, որը պետք է տեսնի յուրաքանչյուր լիբանանցի:
«Հայաստանում բոլոր շրջաններն էլ լավն են, հենց ոտքդ Հայաստան դրեցիր, արդեն դրախտի մեջ ես»,- իրեն պատահած ամեն լիբանանցու Հայաստանն այսպես է նկարագրում Կիտանյանը:
Ավետիս Կիտանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց մի քանի պատճառ, որոնք շահագրգռում են լիբանանցիներին այցելել Հայաստան:
Լիբանանահայերը՝ հեղինակություն
«Լիբանանահայերը Հայաստանի նկատմամբ կարոտախտ ունեն: Հանգստանալու կամ լավ ժամանակ անցկացնելու համար Հայաստան այցելելու առիթը բաց չեն թողնում: Բացի այդ, ասեմ, որ մեծ մասն այդտեղ հարկաբաժիններ են գնել, բիզնես են անում: Իսկ երբ լիբանանցին հարևան լիբանանահայից, գործընկերոջից լսում է երկրի գեղեցկության, օրինավորության մասին, խանդավառվում է ու գնում Հայաստան: Հայաստան այցելողների թիվը հետզհետե ավելանում է: Լիբանանյան ճամփորդական գրասենյակներն այս ուղղությամբ մեծ աշխատանք են տանում: Լիբանանյան համայնքը Լիբանանում մեծ հարգանք է վայելում: Այս ամենի հետևանքով նրա պատմությունը, մշակույթը, արվեստը, արհեստը բոլորին ծանոթ է, դրա համար էլ հետաքրքրություն է առաջանում Հայաստանին ծանոթանալու»:
Աղոթե՛ք Հայաստանում
Լիբանանում մարոնիտների և ուղղափառների կրոնական մեծ համայնք կա: Հավատացյալները հետաքրքրված են Հայաստանով:
«Արաբ քրիստոնյաները շատ են սիրում նաև հայկական եկեղեցիները տեսնել և դրա համար ևս այցելում են Հայաստան: Լիբանանցին, հատկապես քրիստոնյան, գիտի, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, մեր եկեղեցուն, մեր պատմությանը ծանոթ են: Այսպիսով՝ շատերը կրոնական զբոսաշրջությունն են կիրարկում»:
Հայկական խոհանոցի գրավչությունը
«Լիբանանցիները ծանոթ են մեր կերուխումի ոճին: Չնայած արևմտահայերի ու արևելահայերի խոհանոցի ճաշակը տարբեր է, բայց Լիբաբանում հայկական ճաշ ուտելը մեծ հաճույք է, փափագ ունեն՝ գնալ Հայաստան ու հայկական խոհանոցի համեղ ուտեստները համտեսել»:
Առանց ԶԱԳՍ-ի, ԶԱԳՍ-ի նպատակով
Լիբանանում չկա Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ԶԱԳՍ) արարողություն, այս նպատակով լիբանանցիները հաճախ մեկնում են Վրաստան և Կիպրոս։
«Այստեղ միայն կրոնական արարողությամբ ենք պսակ անում, ԶԱԳՍ-ը Լիբանանում ընդունված չէ, գոյություն չունի: Բայց եթե այդ ամուսնության ձևը դրսում անում են, Լիբանանում էլ են գրանցում, Սահմանադրությամբ ընդունված չէ: ԶԱԳՍ-ի արարողությունը սիրում են անել Կիպրոսում, մեծ թվով մարդիկ են դա անում, փաստաղթերով վերադառնում են Լիբանան ու գրանցում ամուսնությունը: Լիբանանից Կիպրոս են գնում, որովհետև արագ է և էժան: Եթե իմանանք, որ Հայաստանում այդ կարելիությունը կա, ես խոստանում եմ՝ այդ ուղղությամբ աշխատանք կանենք, որ լիբանանցիները նաև դրա համար Հայաստան գան»:
Ամանորը՝ Հայաստանում
«Անցած տարի բավականին շատ լիբանանցիներ ցանկացան Հայաստանում Ամանորն անցկացնել, այդպես էլ եղավ: Բայց մի խնդիր կա. Հայաստանում Նոր տարվա շրջանում ամեն տեղ փակ է, տոնական օրերին երբեմն միայն հյուրանոցների մեջ գործող ճաշարաններն են աշխատում: Այդ ամենը չէր դյուրացնում, որ մարդիկ երկարատև կեցությամբ զբոսաշրջություն անեին՝ Ամանորի հետ կապված: Մեզ մոտ՝ Լիբանանում, ընդհակառակը, խանութներն ու ռեստորանները 24 ժամ բաց են մնում: Այնուամենայնիվ, մեծ թվով լիբանանցիներ կան, որ այս Ամանորին Հայաստանում կլինեն»:
Մերձավոր Արևելքի միակ երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը, Լիբանանն է: Այստեղ հարգում ու բարձր են գնահատում հայերին: Պատահական չէ, որ Լիբանանում քրիստոնեական Սուրբ Ծնունդը համարվում է ոչ աշխատանքային օր: Այն ընդգրկված է պետական տոների ցանկում:
Լիբանանում Հայաստանի դեսպանության կայքի տվյալներով՝ Լիբանանահայ համայնքը մինչև 1970-ական թվականների կեսերը մոտ 250-300 հազար էր: Քաղաքացիական երկարատ և պատերազմի ու դրա հետևանքով առաջացած անապահովության ու տնտեսական տևական ճգնաժամերի հետևանքով այդ թիվը կրճատվել է՝ հասնելով շուրջ 140-150 հազարի: Հաճախ տրվում են ավելի մեծ և ավելի փոքր թվեր, սակայն դրանք հիմնված չեն մարդահամարների վրա:
17:37 18.08.2025
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջՈւկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...
17:12 18.08.2025
Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեՕգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...
17:03 18.08.2025
Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում էՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` օգոստոսի 18-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 3240 միավորով 9-րդն է։ Նա դարձել է Ռուսաստանի առաջին համարը։ 29-ամյա թենիսիստը նախորդ անգամ լավագույն տասնյակում եղել էր 2023թ. հունիսի 12-ի թարմացումից հետո։ Խաչանովի կարիերայի լավագույն արդյունքն 8-րդ տեղն է։ Տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակի առաջատարը Յանիկ Սիներն […] ...
16:53 18.08.2025
Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 14-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 48-ամյա բնակիչը տնամերձ հողամասում ցանել և աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև դրանցից թմրամիջոց է պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, 3 ապակե գլանակ՝ լցված չորացված մանրացված կանեփանման զանգվածով և […] ...
16:40 18.08.2025
ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ մինչև նրա՝ Թրամփին այցելելըԱՄՆ ժամանած ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ, նախքան վերջինի՝ Սպիտակ տուն գնալը, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Վաշինգտոնում նախապատրաստական հանդիպում կանցկացնեն Զելենսկու հետ՝ Թրամփին այցելելուց առաջ», – հայտնել է Եվրահանձնաժողովը։ Ավելի […] ...