Եթե հայտարարեր, որ Ռամիլ Սաֆարովին կնշանակեն Արցախի մարզպետ, ավելի երջանիկ կզգայինք. Դավիթ Բաբայանը` Մամեդյարովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Եթե հայտարարեր, որ Ռամիլ Սաֆարովին կնշանակեն Արցախի մարզպետ, ավելի երջանիկ կզգայինք. Դավիթ Բաբայանը` Մամեդյարովին

14:45 25.12.2018

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնչեցրած վերջին հայտարարություններին, թե «Բաքուն պատրաստ է ապահովել արցախահայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել», նշեց հետևյալը.

«Այս հայտարարությանը մենք պետք է երկակի արձագանքենք, մեկը` կեսկատակ, այսինքն` շնորհակալություն հայտնենք պարոն Մամեդյարովին, որ Ամանորի նախաշեմին, Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այսպիսի նվեր է մատուցում Արցախի ժողովրդին, որին մենք այդքան սպասել ենք, մի քիչ նվերը, իհարկե, ոչ լիարժեք է, ոչ համապարփակ, նա պետք է նաև հայտարարեր, որ Ռամիլ Սաֆարովին կնշանակեն Արցախի մարզպետ, և դրանով մենք ավելի բավարարված կզգայինք մեզ և ավելի երջանիկ»:

Բաբայանն ընդգծեց` նման հայտարարություններում չի երևում, որ Ադրբեջանը որևէ ձևով վերանայում է իր ապակառուցողական, հայատյաց քաղաքականությունը, այսինքն` այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքվի Ադրբեջանի իշխանությունների բուն նպատակը Արցախի ոչնչացումն է, ուրիշ ոչ մի բան:

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկար ժամանակ է անհրաժեշտ լինելու, որ պաշտոնական Բաքուն վերանայի իր դիրքորոշումը, իսկ մինչ այդ, որպեսզի նման ցանկությունները մնան պարզապես ցանկություններ և Նոր տարվա «անակնկալներ», մենք պետք է միշտ պաշտպանենք մեր եռամիասնությունը, ամուր պահենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ամենաբարձր մակարդակով պահպանենք մեր ԶՈւ մարտունակության աստիճանը և վարենք ճիշտ արտաքին քաղաքականություն: Նշված ուղղություններում ճիշտ քաղաքականության շարունակությունը Ադրբեջանի այդ ցանկությունները կթողնի լոկ ցանկությունների տիրույթում»,- ասաց նա:

Հարցին` ո՞վ է այս հայտարարությունների սպառողը, հասցեատերը, Բաբայանը պատասխանեց, որ հայտարարություններն ուղղված են սեփական հանրությանը, միջազգային հանրությանը, և իհարկե, մեզ, այսինքն` հետաքրքիր բան է ստացվում, որ, փաստորեն, հանցավոր քաղաքականություն վարող երկիրը, այսինքն` հանցագործ երկիրը, անկեղծ է իր նպատակների մեջ:

«Սովորաբար հանցագործները քողարկում են, չէ՞, իրենց բուն նպատակները, փորձում են խաբել, խաբեբայությամբ դիմել սպանությունների, վատ բաների, նրանք ի սկզբանե անկեղծ են, ասում են` սա է մեր նպատակը: Այսպիսի պարադոքսներ լինում են, բայց դա այդպես է»,- նկատեց Բաբայանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել է

17:50 18.08.2025

Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա […] ...

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

17:37 18.08.2025

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...

Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցությունները

17:25 18.08.2025

Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցությունները

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...

Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե

17:12 18.08.2025

Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե

Օգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...

Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում է

17:03 18.08.2025

Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում է

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` օգոստոսի 18-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 3240 միավորով 9-րդն է։ Նա դարձել է Ռուսաստանի առաջին համարը։ 29-ամյա թենիսիստը նախորդ անգամ լավագույն տասնյակում եղել էր 2023թ. հունիսի 12-ի թարմացումից հետո։ Խաչանովի կարիերայի լավագույն արդյունքն 8-րդ տեղն է։ Տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակի առաջատարը Յանիկ Սիներն […] ...

Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:53 18.08.2025

Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 14-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 48-ամյա բնակիչը տնամերձ հողամասում ցանել և աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև դրանցից թմրամիջոց է պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, 3 ապակե գլանակ՝ լցված չորացված մանրացված կանեփանման զանգվածով և […] ...

BACK_TO_TOP