Մամեդյարովին ասեմ՝ բացառված է ԼՂ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը. Աշոտյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Մամեդյարովին ասեմ՝ բացառված է ԼՂ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը. Աշոտյան

14:02 25.12.2018

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի կողմից Արցախի վերաբերյալ արած հայտարարությանը:

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է՝ Բաքուն հուսով է, որ 2019-ին հայկական զինուժը դուրս կգա «գրավյալ տարածքներից»:

«Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարարություններին:

Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ նման դեպքերում ճիշտը նրանց լռելն է, թե խոսելը:

Իմ կողմից Մամեդյարովին ասեմ, որ բացառված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը և պարտադիր ճանաչումը:

Ինչքան ուզում եք, սազը ձեռներդ Հայաստանի նոր իշխանությունների գովքն արեք և փնովեք մեր նախկին իշխանավորներին, մեկ է, սա այն հարցն է, որի լուծումը տվել և տալու է Արցախի ժողովուրդը՝ համայն հայության աջակցությամբ»,- գրել է Աշոտյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

10:14 25.05.2025

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

Մայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

10:00 25.05.2025

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Մայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

BACK_TO_TOP