17:31 25.12.2018
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել զինծառայող Յուրիկ Բրոյանի մասին, որին, ըստ մամուլի որոշ հրապարակումների, ծեծել է հրամանատարը։ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է․
«Շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանը (ծնված 1999թ., 2018-2 զորակոչ, Արարատի ՄԶԿ) նախազորակոչային շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով և ենթակա է եղել զորակոչման դեռևս 2017թ.-ի ձմեռային զորակոչի ընթացքում: Զորակոչի օրը չի ներկայացել զինկոմիսարիատ՝ խուսափելով պարտադիր զինվորական ծառայությունից, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: Միևնույն ժամանակ Յու. Բրոյանը, համաձայն չլինելով իր վերաբերյալ կայացված որոշման հետ, բողոքարկել է այն դատական կարգով, ինչը մերժվել է վարչական դատարանի կողմից, քանի որ ԿԲՀ որոշումը եղել է հիմնավոր: 2018թ.-ի ամառային զորակոչի ընթացքում Յու. Բրոյանը, ստուգիչ հետազոտությունից հետո, կրկին ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով և զորակոչվել ՀՀ ԶՈւ շարքեր: Զինվորական ծառայությանը հենց առաջին օրվանից տրամադրված չի եղել, մի քանի օր անց արդեն կատարել է ինքնավնասում՝ դրանով իսկ արտահայտելով իր դժգոհությունը զորակոչվելու փաստի առթիվ:
Այս փաստով, այսինքն` իր առողջությանը վնաս պատճառելու, անդամախեղման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, 363-րդ հոդվածի առաջին մասով:
Առաջին անգամ շարքային Յու. Բրոյանը գտնվել է ստացիոնար հետազոտման մեջ 04.09.-06.11.2018թթ.՝ կատարած ինքնավնասումների կապակցությամբ: Կատարվել են բոլոր անհրաժեշտ կլինիկային-լաբորատոր և գործիքային հետազոտությունները, մասնագիտական կոնսուլտացիաներ, վարքի կլինիկական դիտարկում տեսադաշտում և տեսադաշտից դուրս, պահանջվել և ուսումնասիրվել է զինծառայողի անձնական գործը:
29.10.2018թ.-ին Յու. Բրոյանը հոսպիտալային ՌԲՀ-ի կողմից «Թեթև մտավոր հետամնացություն, տարել է հարմարվողականության հակազդում, դիրքորոշված վարքագիծ» ախտորոշմամբ ներկայացվել է ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի նիստին, որի ընթացքում վերջինիս վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերին և օբյեկտիվ զննման տվյալներին համապատասխան տրվել է եզրակացություն՝ սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար՝ համաձայն ՀՀ կառավարության 12.04.2018թ. 404-Ն որոշման 1Գ, 7Գ հոդվածների 1-ին սյունակի պահանջների: Զինհոսպիտալից դուրս գրվելուց հետո, սակայն, Յու. Բրոյանը զորամաս չի տարվել, քանի որ շարունակել է դրսևորել նույն դիրքորոշված վարքագիծը և սկսել է չխոսել: Անմիջապես հաջորդ օրը՝ 07.11.2018թ.-ին, տեղափոխվել է «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ, որտեղից էլ 16.11.2018թ.-ին կրկին ուղեգրվել է ՀՀ ՊՆ ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք:
ԵԿՀ հոգեբուժական բաժանմունքում բաժնի պետի և բժիշկների համատեղ զննմամբ արձանագրվել է, որ վերջինս ներկա պահին հոգեբուժական բաժանմունքում բուժման և վերափորձաքննության կարիք չունի: Զինծառայողը հետ է ուղարկվել զորամաս: Չկարողանալով հասնել ցանկալի արդյունքի, այն է՝ կրկին հոսպիտալացվել, Յու. Բրոյանը զինհոսպիտալում այս անգամ արդեն, որպես բողոքի դրսևորում, հրաժարվում է նաև սնունդ ընդունելուց, ինչը պատճառ է հանդիսանում նրան կրկին ՀՀ ՊՆ ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք ուղեգրելու համար:
22.11.2018թ.-ին զինծառայողը «Հիսթերիկ մուտիզմ» նախնական ախտորոշմամբ նորից բերվել է ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք, որտեղ, հաշվի առնելով բժշկական գրքույկում առկա գրառումը և ներկայացված գանգատները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հնարավոր է զինծառայողի մոտ ընթացիկ սթրեսոգեն գործոնների ազդեցությամբ տեղի ունեցած լինի հոգեվիճակի փոփոխություն, Յու. Բրոյանը ընդունվել է՝ ստացիոնար դիտարկման նպատակով: Դիտարկման արդյունքներով արձանագրվել է, որ վերջինիս վարքը տեսադաշտում և տեսադաշտից դուրս կրում է խիստ հակասական բնույթ: Այսպես՝ բուժանձնակազմի ներկայությամբ կուչ է գալիս, քայլում է դանդաղ, հարցերին պատասխանում է գլխի և ուսերի շարժումներով, հրաժարվում է սննդից, իսկ տեսադաշտից դուրս հանգիստ է, նորմալ սնվում է, հեռուստացույց դիտում, իսկ տեսակցության ժամանակ ազատ շփվում է հարազատների հետ:
Հարկ է նշել, որ զինծառայողի պահվածքի նման դրսևորման վրա խիստ անմիջական դերակատարություն ունի վերջինիս մայրը, ով գրեթե բոլոր տեսակցությունների ժամանակ բաժանմունքում սպառնալիքներ, զրպարտանքներ, անհիմն, իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ է ներկայացնում բուժող բժշկին և բուժանձնակազմին՝ հայտարարելով, որ ամեն գնով իր որդուն տուն է տանելու: Բացի դրանից՝ բազմաթիվ անգամ դիմում-բողոքներով դիմել է տարբեր գերատեսչությունների, փաստաբանների՝ պահանջելով «անհապաղ վաղաժամկետ զորացրել իր որդուն», ներկայումս էլ հայտարարություն է ներկայացրել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն առ այն, որ իր որդուն հոսպիտալում պատշաճ չեն հետազոտել և որ նա պիտանի չէ զինվորական ծառայության համար: Բոլոր բողոքների դեպքում վերադաս ղեկավարության կողմից որևէ մեղադրանք չի հաստատվել: Ծառայությունից ամեն կերպ խուսափող զինծառայողի մոր հաղորդման համաձայն, թե իբր Յուրիկ Վանիկի Բրոյանին հրամանատարներից մեկը ծեծի է ենթարկել, քրեական գործ է հարուցվել:
Կատարված հետազոտությունների, կլինիկական և հոգեբանական դիտարկումների արդյունքների վերլուծությամբ եզրակացվում է, որ վերջինս ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում չի ցանկանում ծառայել ՀՀ զինված ուժերում: Հատուկ պետք է շեշտել, որ նման անձինք տեղ չունեն ՀՀ զինված ուժերում, քանի որ նրանք արատավորում են զինվորականի արժանապատվությունը»։
https://www.facebook.com/arcrun/posts/2053813184654279
17:37 18.08.2025
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջՈւկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...
17:12 18.08.2025
Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեՕգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...
17:03 18.08.2025
Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում էՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` օգոստոսի 18-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 3240 միավորով 9-րդն է։ Նա դարձել է Ռուսաստանի առաջին համարը։ 29-ամյա թենիսիստը նախորդ անգամ լավագույն տասնյակում եղել էր 2023թ. հունիսի 12-ի թարմացումից հետո։ Խաչանովի կարիերայի լավագույն արդյունքն 8-րդ տեղն է։ Տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակի առաջատարը Յանիկ Սիներն […] ...
16:53 18.08.2025
Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 14-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 48-ամյա բնակիչը տնամերձ հողամասում ցանել և աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև դրանցից թմրամիջոց է պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, 3 ապակե գլանակ՝ լցված չորացված մանրացված կանեփանման զանգվածով և […] ...
16:40 18.08.2025
ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ մինչև նրա՝ Թրամփին այցելելըԱՄՆ ժամանած ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ, նախքան վերջինի՝ Սպիտակ տուն գնալը, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Վաշինգտոնում նախապատրաստական հանդիպում կանցկացնեն Զելենսկու հետ՝ Թրամփին այցելելուց առաջ», – հայտնել է Եվրահանձնաժողովը։ Ավելի […] ...