12:44 26.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի գործի քննությունը: Դատարանը շարունակում է քրեական գործից անջատված մասով մեղադրյալների հարցաքննությունը: Մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց ցուցմունք տալ և հարցերի պատասխանել: Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները:
Ըստ դրանց`Էդգար Սողոմոնյանը Սպիտակ քաղաքի մի քանի բնակիչների հետ միացել է խմբին, սակայն չպատկերացնելով, թե ինչի են մտնում գունդ և ինչ են մտադիր անել: Հարցին՝ ոստիկան Վանոյանի սպանության մասին ի՞նչ գիտեք, նախաքննական մարմնում Սողոմոնյանն ասել է, որ ոչինչ չգիտի: Պատմել է, որ տեսել է մի սենյակում մեծ թվով ատրճանակներ ու ավտոմատներ, որոնք իրենց ասել են լցնել պարկը և տեղափոխել երրորդ հարկ: Թե ինչի՞ երրորդ հարկ`չգիտեր: Զուգարանի դռան մոտ նկատել է, որ ներս են մտել Արայիկ Խանդոյանը և Արմեն Բիլյանը, լսել է կրակոց: Հասկացել է, որ «կրակողը եղել է Արմենը, որովհետև «Գելի» ավտոմատն ուսին էր, իսկ Բիլյանինը` ձեռքին՝ «դուլեն» դեպի սենյակ: Ընդհանրապես, Բիլյանն ագրեսիվ էր տրամադրված:
«Հենց այդ պահին, երբ մտա միջանցք, հասկացա, որ մեկ անգամ կրակել է Բիլյանը: Կրակոցից հետո էր, որ կարճահասակ, ամրակազմ ոստիկանին մոտեցրին ու ստիպեցին, որ դուռը բացի: Ոստիկանը կքանստած էր: Ոստիկանն ասաց, որ բանալի չունի: Նրան ստիպեցին, որ բանալին բերի: Հաջորդ օրն եմ իմացել, որ այդ ոստիկանը վիրավորված է»,- պատմել է մեղադրյալը նախաքննական մարմնին:
«Եթե դու վատ տեսողություն ունես և ակնոց ես կրում, ո՞նց ես էդ ամեն ինչը տեսել»,- հարցրեց ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը:
Մեղադրյալը հրաժարվում էր պատասխանել բոլոր հարցերին: Պավել Մանուկյանը նկատեց, որ մեղադրյալի ցուցմունքները միայն լուսահոգի Արայիկ Խանդոյանի և Արմեն Բիլյանի մասին են, մյուսներին չի՞ տեսել: Մանուկյանը նաև հարցրեց՝ եթե մեղադրյալն, իր խոստովանությամբ, զենքերից բան չի հասկանում, գուցե Բիլյանի ձեռքին «մանդիրովկա՞» է եղել, ոչ թե ավտոմատ:
«Երկրորդ օրն եմ լսել, որ ոստկան է սպանվել»,- ասել է Էդգար Սողոմոնյանը:
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:13 01.08.2025
Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակիԿամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...