14:17 26.12.2018
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ մինչև տարեվերջ Պուտին-Լուկաշենկո ևս մեկ հանդիպման անհրաժեշտություն կա:
«Իսկապես, նեղ դաշնակցային հարաբերությունները ենթադրում են մեծ թվով հրատապ հարցերի առկայություն: Անխուսափելիորեն առաջանում են խնդրահարույց վիճակներ: Դրա համար, որպեսզի թույլ չտանք ինչ-որ հարցերում հակասություններ, երկու նախագահները որոշեցին կրկին հանդիպել»,- պարզաբանել է Պեսկովը:
Պեսկովը, սակայն, նշել է, որ հանդիպման հստակ օր դեռ որոշված չէ: Հիշեցնենք, որ Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել էին դեկտեմբերի 25-ին:
13:35 18.06.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցերՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։ Քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ ...
13:27 18.06.2025
ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ 1 ամիս առաջ 1 ամիս ժամկետով Կառավարության անդամներին տրվել է հանձնարարական ՀԷՑ-ի կողմից բնակիչներին տված վնասները փոխհատուցելու մասին. «ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»,- ասել է նա։ Վարչապետը նշել է, որ իր հանձնարարականի վերջնաժամկետը հունիսի 21-ին է. «Բայց ես տվել […] ...
13:17 18.06.2025
ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին և շնորհավորելով կարևոր առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի […] ...
13:11 18.06.2025
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու է որոշել Արմեն Աբազյանին ազատել ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արմեն Աբազյանին ՀՀ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնից ազատելու պատճառի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասել է, որ Արմեն Աբազյանը իր վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում։ «Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, և ես կարծում եմ, որ […] ...
13:01 18.06.2025
Հ-35 /Մ/6/-Օձուն-Արևածագ-/Հ-24/ ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներՀ-35 /Մ/6/-Օձուն-Արևածագ-/Հ-24/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ14+800 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: 14.8կմ նորոգվող ճանապարհին կապալառուն այս պահին իրականացնում է գոյություն ունեցող ծածկի ֆրեզում, այնուհետև՝ փոսային հիմքով նորոգում և տեղադրում է հարթեցնող շերտ։ Այս ամենն ավարտելուց հետո միջին նորոգման շրջանակում կտեղադրվի նաև ասֆալտբետոնե վերին շերտ, ճանապարհը կգծանշվի, կկահավորի […] ...
12:51 18.06.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 ներդրումային ֆորումինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 (HIF Yerevan 2025) ներդրումային ֆորումին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Համաժողովի նպատակն էր երկխոսությունների միջոցով նպաստել ներդրումների խթանմանը, ռազմավարական գործընկերությունների ձևավորմանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա որպես մրցունակ ուղղություն Հայաստանի դիրքավորմանը։ «Այսօր Հայաստանը որդեգրել […] ...