Ինչ փոփոխություններ արվում են ՀԱՊԿ-ում, արվում են Հայաստանի կարծիքը չհարցնելով. Ռուբեն Մեհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Ինչ փոփոխություններ արվում են ՀԱՊԿ-ում, արվում են Հայաստանի կարծիքը չհարցնելով. Ռուբեն Մեհրաբյան

19:03 26.12.2018

ՀԱՊԿ-ում կանոնադրական փոփոխությունները Հայաստանի փորձագիտական շրջանակներում ամենատարբեր գնահատականների են արժանացել: Փորձագետներն այս փոփոխությունները մտահոգիչ են համարում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց` մտահոգիչն այստեղ այն է, որ ինչ փոփոխություններ արվում են ՀԱՊԿ-ում, արվում են Հայաստանի կարծիքը չհարցնելով:

«ՀԱՊԿ-ում ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում միայն ու բացառապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկությամբ, որին հետխորհրդային մեկ-երկու բռնապետ էլ բնականաբար ծափահարում են` կա՛մ անհատույց, կա՛մ էլ ինչ-որ հատուցման դիմաց, բայց Հայաստանը պետք է հետևի այդ ամենին, սա է ամենից մտահոգիչը: Սա, այո՛, նաև կարող է ներառել «ՀԱՊԿ գործընկերոջ» կարգավիճակ, Ադրբեջանին հրավիրել, էլ ում ասեք հրավիրել, ինչո՞ւ ոչ»,- ասաց նա:

Թեպետ տեսակետ կա, որ ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունների հիմնական հասցեատերն Ադրբեջանն է, Մեհրաբյանը նշեց, որ առայժմ չի ուզում Ադրբեջանի հետ կապված բան ասել, որովհետև այս պահին նրա հետ կապված գործընթաց չկա, բացի այդ, դա խիստ պրոբլեմատիկ է համարում, որովհետև Ալիևի բարեկեցությունը սերտորեն, ուղղակիորեն կապված է Արևմուտքի հետ, և այս քայլը ուղղակի կարող է վտանգել Ադրբեջանի` առանց այն էլ ոչ կայուն դրությունը, որովհետև տեսնում ենք, ամենշաբաթյա պարբերականությամբ տարբեր սկանդալներ են ի հայտ գալիս նրա` կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու հետ կապված, նրա աղջիկների կողմից փողերը լվանալու հետ կապված և այլն:

Ըստ Մեհրաբյանի` Ադրբեջանի այս քայլը, բնականաբար, միանգամից բացասական արձագանք կառաջացնի Արևմուտքում, ինչը չի կարծում, որ Ադրբեջանին այս պահին ձեռնտու է` բանականության կանխավարկածից ելնելու դեպքում: Նրա խոսքերով` այստեղ հարցը ոչ թե այն է՝ Ադրբեջանը կլինի՞, թե՞ չի լինի, այլ, թե մենք այս գործընթացի հետ ինչ կապ ունենք:

«Մեր կարծիքը հաշվի չառնելով՝ կարող են ինչ ուզեն, ոնց ուզեն փոխեն, մեզ ամեն անգամ կանգնեցնեն փաստի առաջ, սա է հարցը, և որևէ մեխանիզմ չկա, որտեղ Հայաստանի կարծիքը հաշվի առնեն: Սրա վկայություններից մեկն էլ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված հարցն է, մենք տեսնում ենք` այսօր Հայաստանին պարզապես շանտաժի են ենթարկում»,- նշեց քաղաքագետը:

Մեհրաբյանը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի համար ոչ ցանկալի թեկնածուի նշանակման դեպքում Հայաստանը, իհարկե, պետք է օգտագործի վետոյի իրավունքը, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀԱՊԿ-ում, ինչպես ԱԳ նախարարությունն է ձևակերպել, պարզապես «հակասում է դաշնակցային հարաբերությունների տրամաբանությանը»: Սա, ըստ քաղաքագետի, կարելի է կոչել ամեն կերպ, բացի դաշնակցային հարաբերությունից:

Փաշինյան-Պուտին կայանալիք հանդիպման մասին խոսելիս Մեհրաբյանը նշեց` քանի որ ինքն էլ միայն պաշտոնական հաղորդագրություններից է տեղեկանում, թե ինչ է կատարվում, կարող է միայն տպավորություններից խոսել: Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությանն ու գազի գնին: Հարցին` կարո՞ղ է այս հարցերից որևէ մեկի դեպքում Հայաստանը զիջի՝ մյուսում ինչ-որ ձեռքբերում ունենալու համար, նա պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ այս 20 տարվա ընթացքում Հայաստանը զիջել է Ռուսաստանին այն ամենը, ինչ կարելի է, և ինչ չի կարելի, Հայաստանը պարզապես զիջելու տեղ այլևս չունի: Մնացած պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն, եթե ձեռք բերվեն, ապա այդ ամենը պետք է լինի այն հարթության վրա, որտեղ պարզ երևա, թե Հայաստանն ինչ է շահում դրանից»:

Գազի գնի հարցում որևէ զիջման չգնալու պարագայում, ըստ Մեհրաբյանի, պարզապես «Գազպրոմ»-ի հետ կնքված այդ պայմանագիրը Հայաստանը պետք է լուծարի:

«Իսկ ո՞վ է ասել, որ եթե նրանք պատրաստ չեն զիջելու, «Գազպրոմ»-ն այստեղ որպես մոնոպոլիստ պետք է մնա: Այնտեղ բազմաթիվ խնդրահարույց պայմանագրեր կան, որոնք նույնպես պետք է հետաքննվեն, պարզվի, թե ինչի հիման վրա են դրանք կնքվել: Հայաստանն այստեղ բազմաթիվ լծակներ ունի: Ի վերջո, «Գազպրոմ»-ն է Հայաստանի համար աշխատում, ոչ թե Հայաստանը «Գազպրոմ»-ի համար»,- ասաց Մեհրաբյանը:

Հարցին` հնարավո՞ր է դեպքերի նման զարգացումների պարագայում Հայաստանը մտածի ՀԱՊԿ-ին անդամակցումը դադարեցնելու մասին, քաղաքագետը նշեց, որ չի բացառում նաև այդպիսի վարկածը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկիի հետ հանդիպումից առաջ

18:11 18.08.2025

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկիի հետ հանդիպումից առաջ

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

18:00 18.08.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...

Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել է

17:50 18.08.2025

Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա […] ...

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

17:37 18.08.2025

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...

Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցությունները

17:25 18.08.2025

Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցությունները

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...

Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե

17:12 18.08.2025

Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե

Օգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...

BACK_TO_TOP