ՀՖՖ-ն 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքել Խինես Մելենդեսի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՀՖՖ-ն 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքել Խինես Մելենդեսի հետ

15:56 27.12.2018

Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսի հետ ՀՖՖ-ն 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կքնել, որը հնարավոր է երկարացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա նշել է, որ Մելենդեսը Հայաստան կժամանի հունվարին մշտական բնակություն հաստատելու համար: Նրա հետ Հայաստան կժամանի նաև ևս երկու մարզիչ:

Մելիքբեկյանի խոսքերով` Խինես Մելենդեսը լայնածավալ աշխատանք է իրականացնելու Հայաստանում: Ըստ նրա` իսպանացի հանրահայտ մարզիչը նոր մոտեցում է մշակելու և աշխատելու է բոլոր տարիքային խմբերի ազգային հավաքականների հետ:

SHANTNEWS,am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մելենդեսը համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը:

Մելենդեսի տեխնիկական անձնակազմում կընդգրկվեն նաև երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը պատասխանատու կլինի մարզչական կրթության համակարգի, իսկ մյուսը՝ մանկապատանեկան թիմերի ֆիզպատրաստության համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

17:48 16.06.2025

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

17:43 16.06.2025

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

17:37 16.06.2025

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

17:30 16.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...

Վարքագծի կանոնները՝ ուժեղ քամու դեպքում

17:21 16.06.2025

Վարքագծի կանոնները՝ ուժեղ քամու դեպքում

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ ▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր ▫️Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝ Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում […] ...

1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

17:14 16.06.2025

1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից […] ...

BACK_TO_TOP