2019 թվականը Հայաստանում կհռչակվի որպես Կովկասյան ընձառյուծի տարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

2019 թվականը Հայաստանում կհռչակվի որպես Կովկասյան ընձառյուծի տարի

16:13 27.12.2018

Կառավարության նիստում բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը այսօր ներկայացրել է զեկույց, որով նախատեսվում է 2019 թվականը հռչակել Կովկասյան ընձառյուծի տարի:

Նախարարի պաշտոնակատարի խոսքերով՝ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ»  պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանեցին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։

Այդ կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայումս Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը:

Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ նա ունի բավարար քանակությամբ որս։

2019 թվականը Կովկասյան ընձառյուծի տարի հռչակելը, ըստ Էրիկ Գրիգորյանի, կնպաստի վեհաժողովների, ֆիլմերի, ցուցահանդեսների կազմակերպման միջոցով անհետացման եզրին գտնվող ընձառյուծի մասին առավել լայն լուսաբանմանը, ինչպես նաև հասարակության իրազեկման բարձրացմանը։ Այն նաև հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել  հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։

2019 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ թողարկել Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշ, կազմակերպել Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, նկարահանել Հայաստանի կենսաբազմազանության մասին ֆիլմ, կազմակերպել համապատասխան ցուցահանդեսներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն

19:35 18.08.2025

Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն

Ժողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահին

19:29 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...

Վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում․ Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին

19:21 18.08.2025

Վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում․ Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել […] ...

Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր․ Փաշինյան

19:16 18.08.2025

Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում նշեց, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր։ «Դեռեւս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ […] ...

Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին․ Փաշինյան

19:04 18.08.2025

Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին․ Փաշինյան

Մենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։ Այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում՝ անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Խոսելով խաղաղության գործընթացի կարևորության մասին՝ Փաշինյանը նշեց․ «Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին: Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետև ահա Հայաստանը՝ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

19:00 18.08.2025

Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն «հիմար մարդիկ» կարող են մտածել, թե ինքը սխալ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ «Ես այստեղ եմ միայն սա դադարեցնելու համար, որպեսզի այն չշարունակվի։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ խորհուրդ պետք չէ […] ...

BACK_TO_TOP