14:30 28.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը հորդորել է ծառայությանը դիմել խիստ անհրաժեշտության դեպքում: Ստեփանյանը նկատել է, որ սովորաբար կանչերի թիվն ավելանում է նոր ավտոմեքենաներ ձեռք բերելուն զուգահեռ.
«Ընդհանրապես էդ տենդենցը միշտ լինում է, երբ 2011 թվականին մեր մեքենաներն ամբողջովին փոխվեցին, այդ ժամանակ մեր կանչերը 350-400-ից հասան 550-ի, 600-ի: Այսօր այդ կանչերի թիվը հասնում է 700-750-ի», – ասել է Թագուհի Ստեփանյանը:
Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն անդրադարձել է շտապօգնության՝ շուտ և ուշ հասնելու խնդրին.
«Չափորոշիչը, որ շտապօգնությունը պետք է հասնի 15 րոպեում, դա պետք է գործի էն ժամանակ, երբ մարդու կյանքին իսկապես վտանգ է սպառնում: Դրանք ինֆարկտն է, ինսուլտը, երեխայի մոտ բարձր ջերմությունը, ուշագնացությունը, վթարները, արնահոսությունը: Այդ դեպքում է, որ մինչև 15 րոպեում պետք է շտապօգնությունը հասնի, մնացածը՝ ատամնացավը, 37.5 ջերմությունը մեծահասակների մոտ, դրանք այն կանչերը չեն, որ շտապօգնության կանչեն են և շտապօգնությունը պարտավոր է 5-15 րոպեում հասնել»։
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե սպասարկվող կանչերից քանի՞սն են, որ կանչվում են ատամացավի կամ մեծահասակների՝ 37.5 ջերմություն ունենալու պարագայում։
«Սպասարկում ենք 750-790 կանչ, այդ կանչերի միայն 15-20 տոկոսի դեպքում է, որ հիվանդը տեղափոխվում է հիվանդանոց: Դա վկայում է նրա մասին, որ մենք բավական շատ կանչերի թիվ կատարում ենք ուղղակի, ոչ թե անհրաժեշտ չէ այդ հիվանդին բժշկի օգնությունը, այլ ուղղակի մենք կատարում ենք այն աշխատանքը, որը կարող է կատարել ընտանեկան բժիշկը: Քաղաքացին չի դիմում նրան, չի գնում պոլիկլինիկա, ցանկանում է զանգել 1-03, կանչել բրիգադ, բուժման պրոցեսը կազմակերպի տանը»,- հավելել է Թագուհի Ստեփանյանը:
Հարցին, իսկ ինչքանով է կիրառելի հեռախոսով խորհրդատվություն տրամադրելը, Թագուհի Ստեփանյանն այսպիսի պատասխան է տվել.
«Որոշ խորհուրդներ կարող ենք տալ, բայց կան դեպքեր, երբ միայն հեռախոսով չես կարողանում հստակ կողմնորոշվել: Իսկ կանչի մերժման տարբերակ գոյություն չունի այսօր»:
19:57 18.08.2025
Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո․ ՓաշինյանԱսելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա […] ...
19:50 18.08.2025
700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը […] ...
19:46 18.08.2025
Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիներըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները։ «Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը նույնպես մեզ համար, ըստ էության, անծանոթ երեւույթ […] ...
19:35 18.08.2025
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելունԺողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...
19:29 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...