16:11 28.12.2018
Փաստաբան Նորայր Նորիկյանը հանդես է եկել կառավարությանն ուղղված առաջարկով, այն է` վերանայել կայացված որոշումը: «Նախկին զինծառայողները դժգոհ են. 5 միլիոն դրամով հնարավոր չէ բնակարան գնել» վերտառությամբ գրառման մեջ փաստաբանը մասնավորապես նշել է.
«ՀՀ Կառավարության կողմից երեկ ընդունված թիվ 1535-Ն որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն ՀՀ դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ 2018 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով` բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որոնցից 326-ը՝ Երևան քաղաքում:
Ստացվում է, որ յուրաքանչյուր նախկին զինծառայողի հատկացվելու է 5 միլիոն դրամ իր բնակարանային խնդիրը լուծելու համար:
Նախկին մի քանի զինծառայողների կողմից ստացել ենք ահազանգ, որ կայացված որոշումը չի լուծելու իրենց խնդիրը, ավելին, այդ գումարով իրենք չեն կարողանալու գնել բնակարաններ:
Ակնհայտ է, որ այս քայլով կառավարությունը փորձել է մեղմել նշված սոցիալական խմբի առջև ծառացած խնդիրները, սակայն դատելով արձագանքներից, այն չի լուծելու խնդիրը: Ակնհայտ է, որ 5 միլիոն դրամով որևէ մեկն այսօր չի կարող բնակարան գնել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը: Սույն մասում նշված զինծառայողները կարող են սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից հետո հրաժարվել սույն մասով սահմանված իրավունքից և օգտվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակային ծրագրերից:
Վերը նշվածից հետևում է, որ պետությունն օրենսդրորեն ստանձնել է պարտավորություն պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրել վերը նշված նախկին զինծառայողների ընտանիքներին:
Թեև ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը փորձում է լուծել այս լուրջ խնդիրը, սակայն ակնհայտ է, որ երեկ կայացված որոշումը հակասում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին:
Ուստի, հետագա բարդություններից խուսափելու, նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրներին ամբողջական լուծում տալու նպատակով, առաջարկում եմ կառավարությանը վերանայել կայացված որոշումը»:
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...