12:20 29.12.2018
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք յուրօրինակ ընկալում ունեն անմեղության կանխավարկածի, գործարար համբավի պաշտպանության նկատմամբ: Ասվում է, որ ՀԿԵ ներկայացուցիչներն իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով և Քննչական կոմիտեին մեղադրում չճշտված տեղեկություններ հրապարակելու մեջ։
Ստորև ներկայացնենք Քննչական կոմիտեի հայտարարությունն ամբողջությամբ.
«Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով տրամադրվել է տեղեկատվություն՝ բացառապես փաստական հանգամանքների վերաբերյալ՝ զերծ մնալով գնահատողական որևէ ձևակերպումից։
Տվյալ պարագայում փաստն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
Փաստն այն է, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին է տրամադրվել կառավարության կողմից լիազորված մարմնի և աուդիոտարական ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում կատարված ֆինանսական և տեխնիկական աուդիտի արդյունքները, որոնց համաձայն արձանագրվել են ընկերության գործունեության հետ կապված ֆինանսական բնույթի մի շարք չարաշահումներ, այդ թվում տվյալներ՝ 428 միլիոն դրամի հավելագրումների վերաբերյալ։ Քննությամբ պարզվել է, որ երկաթուղու վարչության գործունեությունը համակարգել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը և ներդրումային գործընթացում արձանագրված ֆինանսական բազմաթիվ չարաշահումները վերացնելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննություն կտարվի նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։
Փաստն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումների ընթացքում արձանագրված առերևույթ չարաշահումների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, այդ թվում՝ ներդրումային միջոցների օգտագործման արդյունավետությունը պարզելու, ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունն ստուգելու համար քննիչի որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության մասնագետներին։
Ընդ որում՝ ստուգվում է 2008-2018 թթ կատարված շուրջ 110 մլրդ ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը և իրավաչափությունը: Կարծում ենք, օբյեկտիվ իրականության պարզաբանման հարցում շահագրգռված պետք է լինի նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։ Նկատենք, որ ստուգման արդյունքների կամ ընթացքի մասին Քննչական կոմիտեն որեւէ հաղորդագրություն չի տարածել, այլ միայն ստուգում նշանակելու դատավարական որոշման վերաբերյալ, հետեւապես նախքան որեւէ հայտարարություն անելը թերևս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավասու անձինք պետք է ուշադիր ծանոթանային տարածված հաղորդագրություններին և իրենց թյուր ընկալումները չվերագրեն քննչական կոմիտեին։ Ստուգման արդյունքների մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի դրանք ստանալուց հետո։
Եւս մեկ այլ փաստական հանգամանք էլ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության «Սովետական» և «Եղվարդ» քարշային ենթակայաններում ուժային տրանսֆորմատորներից մետաղյա փաթույթների հափշտակության բացահայտմանը։ Այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հափշտակությունները կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից։ Ավելին՝ ըստ քննության տվյալների՝ մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք իմացել են իրենց ենթակա աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու մասին, նրանից պահանջել և ստացել են առևտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու, համապատասխան իրավական ընթացք չտալու համար: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած և տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ։
Ակնկալում ենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անունից հայտարարությամբ հանդես եկած անձը հրապարակավ կներկայացնի, թե որոնք են Քննչական կոմիտեին վերագրված «չճշտված տեղեկությունները»։
Ի դեպ, նաև տեղեկատվության կարգով նշենք, որ ընդհանուր առմամբ հանրապետության քննչական մարմիններում հարուցվել է 4 քրեական գործ, որոնցից 2-ը՝ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 1-ական՝ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի եւ քննչական կոմիտեի կողմից՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում առերևույթ արձանագրված չարաշահումների վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի և 315-րդ հոդվածի 1-ին մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին, 214-րդ հոդվածի 1-ին և 200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և ինչպես նշեցինք քննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում»։
09:15 19.08.2025
Թրամփը հայտարարել է, որ սկսել է պատրաստվել Պուտինի և Զելենսկիի հանդիպմանըՎաշինգտոնի աշխատակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որին, ինչպես սպասվում է, կհաջորդեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններ։ «Եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ Սպիտակ տանը հանդիպումներից հետո ես զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի նախապատրաստվել նախագահ Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպմանը։ […] ...
09:06 19.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...
09:00 19.08.2025
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհՕգոստոսի 19-ին, ժամը 03:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից […] ...
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...