Արմեն Գևորգյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել. Armtimes.com – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

Արմեն Գևորգյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել. Armtimes.com

13:04 29.12.2018

ՀՀ նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպանները նույնպես Վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը:

Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական կողմը ևս մասնակի բողոքարկել է: Բանն այն է, որ Գևորգյանին մեղսագրվող արարքներից մեկի դեպքում դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած. խոսքը նրան մեղասգրվող ՀՀ ՔՕ 190 (խոշոր չափերի փողերի լվացում) հոդվածի մասին է:

Ըստ Ալեքսանյանի՝ դատարանը ՀՀ ՔՕ 38- 300.1 (սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը) և ՀՀ ՔՕ 311 հոդվածներով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը) արձանագրել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, իսկ ՀՀ ՔՕ 190 հոդվածով թեև արձանագրել էր հիմնավոր կասկածի առկայությունը, սակայն նշել էր, որ հիմքեր առկա չեն կալանավորելու:

«Մենք Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, խնդրելով վերաքննիչ դատարանին օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն միևնույն ժամանակ խնդրել ենք վերաքննչին, որ ընդամենը փոփոխի առաջին ատյանի պատճառաբանությունը՝ կապված ՀՀ ՔՕ 190 հոդվածի հիմնավոր կասկածի մասով և կայացվող նոր դատական ակտով հաստատված համարի նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով հիմնավոր կասկածի բացակայությունը»,- նշել է Ալեքսանյանը:

Երկու բողոքներն էլ Վերաքննիչ դատարանը ստացել է, սակայն դեռ նիստի օր չի նշանակվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կահիրեն Տրիպոլիից տարհանել է ավելի քան 70 եգիպտացի քաղաքացիների

17:33 24.05.2025

Կահիրեն Տրիպոլիից տարհանել է ավելի քան 70 եգիպտացի քաղաքացիների

Եգիպտոսի իշխանությունները օգնել են Արաբական Հանրապետության 71 քաղաքացիների Լիբիայից վերադառնալ հայրենիք՝ Տրիպոլիում լարվածության պատճառով։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտնել է Facebook-ում: Կահիրեն ուրբաթ օրը EgyptAir-ի ինքնաթիռ է ուղարկել Լիբիա։ «Հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած և նախկինում իրենց տվյալները Տրիպոլիում Եգիպտոսի դեսպանատանը և ԱԳՆ-ում ստեղծված օպերատիվ կենտրոնում գրանցած 71 Եգիպտոսի քաղաքացիներ հայրենադարձվել են»,-ասվում է տեքստում։ […] ...

Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում

17:22 24.05.2025

Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում

Հնդկաստանը կողմ է իրական խաղաղության հաստատմանը և հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է հնդիկ խորհրդարանական Կանիմոժի Կարունանիդին, որը գլխավորում է երկրի օրենսդիր մարմնի Մոսկվա ժամանած պատվիրակությունը։ «Մենք պատվիրակություններ ենք ուղարկում տարբեր երկրներ՝ մեր դիրքորոշումը պարզաբանելու, կեղծ քարոզչության տարածումը կանխելու և հստակ ու բարձր ուղերձ հղելու համար. Հնդկաստանը […] ...

Հրդեհ Վանաձոր քաղաքում

17:12 24.05.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Մայիսի 24-ին, ժամը 13:41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չերկասի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Կպահի արդյոք «Ինտերը» Մխիթարյանին Ինձագիի պահանջով

17:06 24.05.2025

Կպահի արդյոք «Ինտերը» Մխիթարյանին Ինձագիի պահանջով

Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ծրագրերի առանցքային կերպարներից մեկը։ Ինչպես հայտնում է Tuttosport-ը, Ինձագին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, սակայն պայմանով, որ նոր սեփականատեր Oaktree Capital-ը երաշխիքներ տրամադրի տրանսֆերային շուկայում՝ պահպանելու թիմի մրցունակությունը։ Այս երաշխիքների կենտրոնում Մխիթարյանի նման փորձառու խաղացողների դերն է։ 36-ամյա հայ կիսապաշտպանը ոչ միայն պահպանում է բարձր […] ...

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու

17:00 24.05.2025

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում եկամտային հարկի վերադարձի դիմումների քանակի աճի պատճառով էլեկտրոնային համակարգի վերազինման անհրաժեշտություն է առաջացել, ինչով պայմանավորված՝ մինչև 2025 թվականի հունիսի 2-ը «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու։ «ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: ...

Էրդողանը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի հետ

16:45 24.05.2025

Էրդողանը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով Ստամբուլ է ժամանել չհայտարարված այցով, հաղորդում է TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը հրապարակել է Դոլմաբահչե պալատում տեղի ունեցած հանդիպումից լուսանկարներ։ Ալ-Շարաան ապրիլին այցելել էր Թուրքիա ՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին։ «Էրդողանի և ալ-Շարաայի հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի […] ...

BACK_TO_TOP