Ինչպե՞ս և ո՞ւմ հետ է հեռախոսով ամենաշատը զրուցում Պուտինը․ Փաշինյանն առաջատար տասնյակում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+26.09 oC

Ինչպե՞ս և ո՞ւմ հետ է հեռախոսով ամենաշատը զրուցում Պուտինը․ Փաշինյանն առաջատար տասնյակում է

15:10 29.12.2018

Ռուսաստանի նախագահը չունի սմարթֆոն․ օգտվում է հին ոճի լարային հատուկ հեռախոսներից, որպեսզի նույնիսկ ամենաանմեղ զրույցները երբեք չգաղտնալսվեն։ Աշխարհի պետությունների ամեն ղեկավարի հետ ունի զրուցելու տարբեր ժամ, նույնիսկ տարբեր ոճ։ Նա կարող է զանգել բոլորին, բայց բոլորը չէ, որ կարող են անմիջապես կապվել նրա հետ։ Պուտինի հեռախոսազրույցների մասին մանրամասները պարզել է ռուսական «Комсомольская правда» պարբերականը։

«Սմարթֆոն ունենալը նշանակում է լինել լիարժեք թափանցիկ: Ձեռքը վերցնելով սմարթֆոնը՝ Դուք ի սկզբանե ստորագրում եք, որ պատրաստ եք ամեն ինչ հասանելի դարձնել բոլորին։ Ցավոք, այդպես է կառուցված աշխարհը։ Եվ, համապատասխանաբար, նախագահը չպետք է անի դա, այն էլ այնպիսի պետության նախագահ, ինչպիսին Ռուսաստանն է»,-  լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Պուտինի մամուլի քարտուղարը։

Անմիջապես Պուտինին կարող են զանգահարել հաշված թվով մարդիկ, և նույնիսկ այդ դեպքում խոսափողն առաջինը կվերցնի նրա կա՛մ օգնականը, կա՛մ քարտուղարը։ Մյուսները մինչ հեռախոսազրույցը դեռ պետք է պայմանավորվեն դիվանագիտական կապով, համաձայնեցնեն քննարկվող թեմաները, նշեն կոնկրետ հարցերը և այլն։ Եվ միայն դրանից հետո կարող են ստանալ հեռախոսազրույց ունենալու համաձայնություն։ Կարող են և չստանալ, ինչպես Ուկրաինայի նախագահի դեպքում։

2018-ին Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցածների «չեմպիոնը» Թուրքիայի նախագահն է։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինի հետ ունեցել է 19 հեռախոսազրույց։ Նրան հետևում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Հեռախոսազրույցների թվով վեցերորդ տեղում է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն այս տարվա ընթացքում արդեն 6 հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

Պուտինը, ըստ հոդվածի հեղինակների, ամեն պետության ղեկավարի հետ հեռախոսով զրուցելու որոշակի ժամ։ Միացյալ Նահանգների նախագահի դեպքում դա երեկոյան ժամն է, երբ ԱՄՆ-ում առավոտ է, Ճապոնիայի վարչապետի հետ հակառակն է՝ հարմար է խոսել երեկոյան, երբ Ճապոնիայում առավոտ է։

Իսկ Գերմանիայի կանցլերի հետ Պուտինը նախընտրում է հեռախոսով շփվել ուշ գիշերը։ Չնայած նրան, որ երկու պետությունների մայրաքաղաքներն էլ ժամանակային մոտ գոտիներում են, երկու ղեկավարները նախընտրում են զրուցել ուշ երեկոյան՝ ամենօրյա աշխատանքային օրակարգը սպառելուց հետո։ Ու թեև Պուտինը հիանալի հասկանում է գերմաներեն, միևնույն է, պաշտոնական արարողակարգի համաձայն՝ մշտապես զրուցում է պրոֆեսիոնալ թարգմանչի օգնությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

09:06 19.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

09:00 19.08.2025

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

Օգոստոսի 19-ին, ժամը 03:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

23:00 18.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

22:57 18.08.2025

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

22:55 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

22:48 18.08.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...

BACK_TO_TOP